ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

ՈՒրիշներն են որոշելու մեր ճակատագիրը, որ լինելու է շատ դժվար մարսելի մեզ համար

ՈՒրիշներն են որոշելու մեր ճակատագիրը, որ լինելու է շատ դժվար մարսելի մեզ համար
27.11.2024 | 06:57

Առաջներում պատմությունը մեզ նման հնարավորություն երբեք չի տվել՝ 30 տարի շարունակ աննպատակ ու անկապ դատարկախոսել։

Ըստ որում, քանի գնում մենք կատարելագործվում ենք դրա մեջ, և այստեղ նկատվում են որոշակի օրինաչափություններ։

Ինչքան ավելի են մեծանում մեր բուն գոյությանը սպառնացող վտանգները, այնքան բազմակողմանի, ավելի կատարելագործված ու նույնիսկ իմաստուն են դառնում մեր դատարկախոսությունները։

Դրանք աստիճանաբար ֆոլկլորային ժանրի են նմանվում՝ լինում են, չէ՞, նաև խելոք երազանքներ՝ իմաստուն հեքիաթների տեսքով։

Դրա հետ միասին աճում է նաև ծակ փիլիսոփաների և աննպատակ իմաստունների թիվը, բայց մեր ընդհանուր սայլը տեղից չի շարժվում, քանի որ չափից դուրս տարբեր ուղղություններով ենք այն քաշում։

Մարդկային համակարգերի գործունեության տեսությունն ասում է, որ նման բան մարդկանց հետ տեղի է ունենում այն ժամանակ, երբ կյանքը նրանց առաջ դնում է իրենց հնարավորություններից շատ ավելի դժվար խնդիր։

Իսկ երբ գողը տնից է լինում, ապա կյանքի կողմից մարդկանց առաջ դրած խնդիրները տասնապատիկ են դժվարանում, երբեմն էլ դառնում անհնարին։

Սովորաբար խնդիրները լուծում են նրանք, որոնք դրա կարողությունն ունեն, և այս դեպքում հաստատ դա մենք չենք, ուրիշներն են որոշելու մեր ճակատագիրը, որ լինելու է շատ դժվար մարսելի մեզ համար։

Նման վիճակի հիմնական պատճառը մեր էությունն է, քանի որ միկրոմակարդակում մեր ժուլիկային, խուրդա առօրյան ու փոխադարձ ագրեսիան, փսևդոիմաստուն գզվռտոցի հետ միասին, այլևս էներգիա ու ժամանակ չեն թողնում մակրոմակարդակում միասնական նպատակ ու դրա իրականացմանն ուղղված միասնական կամք ձևավորելու համար։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2163

Մեկնաբանություններ

¢Ã‚€Âš/1450767519">

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը
Դրժած խոս­տում­նե­րի բա­րա­թը