Իշխանության ուզուրպացման հետ կապված բազմաթիվ տերմիններ իրենց նախնական իմաստով ամենևին էլ այնքան սարսափելի չեն եղել, որքան հնչում են այսօր: Օրինակ, դիկտատոր կոչումը հռոմեացիները հանրապետության ժամանակաշրջանում տալիս էին կոնսուլի կողմից ընտրված և արտակարգ լիազորություններով օժտված պաշտոնյային՝ 6 ամիս ժամկետով: Դեսպոտ էր կոչվում Բյուզանդիայում միապետի ժառանգորդը: Իսկ սատրապը, որով այսօր որակում են բռնակալ ղեկավարին, պարսիկների մոտ ծայրագավառի կուսակալն էր:
Բայց երբ բռնությունն ու իշխանությունը դառնում են հոմանիշներ, նույնիսկ անմեղ բառերն են թաթախվում մեղքի մեջ:
Հովիկ Չարխչյան