«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

«Մենք հայ ենք, ըսելիք մեզի չի պակսիր»

«Մենք հայ ենք, ըսելիք մեզի չի պակսիր»
21.01.2025 | 19:03

Սարոյանի գրամեքենան Ֆրեզնոյում տեսածս նույն հնամաշ մեքենան էր։ Ասաց, որ ճամփորդելիս քիչ բան է հետը վերցնում, բայց գրամեքենայից միշտ անբաժան է։

- Ամեն արվեստագետ հիվանդ է ու ստեղծագործելով կբուժվի։ Ես գրելով կբուժվիմ, եթե չգրեմ, հիվանդ եմ։

Վահա՛գն, դուն կհիշե՞ս , Փարիզ մեկը ինձի ըսավ, պարոն Սարոյան, վերջերս քիչ կաշխատիք:

- Ոչ միայն հիշում եմ, այլև գրել եմ այդ մասին:

- Իրա՞վ․․․ Դուն ալ ըսիր՝ Սարոյան հիմա կանգնած ալ կաշխատի: Շատ սիրեցի քու այդ խոսք, այո, կանգնած ալ կաշխատինք, նույնիսկ` քնած, երբեք չենք մոռնար, որ գրող ենք։ Ես քալած ժամանակ ալ միշտ կխորհիմ, ամեն ինչ գլխուս մեջ կպատրաստեմ ու այնպես կնստիմ գրամեքենայի առջև։ Այդ պատճառով ալ արագ կգրեմ։ «Իմ սիրտը լեռներում է» երեք օրեն գրած եմ, «Ձեր կյանքի ժամանակ»՝ վեց օրեն։ Ամեն առավոտ կելլեմ, կսկսիմ ինձի -ինձի երգ մը երգել, թե իբր ամեն ինչ աղեկ-լավ է, ես ալ առողջ-զվարթ եմ, հետո թեյ մը կխմեմ ու կսկսիմ գրել: Քառասունհինգ գիրք ունիմ տպած, այդքան ալ անտիպ ունիմ: Ամեն օր բանաստեղծություն ալ կգրեմ, բայց չեմ տպեր:

Քառասունհինգ անտիպ գիրք․․․

Հետաքրքիր է` կա՞ աշխարհում այդքան անտիպ ունեցող մի այլ մեծ գրող:

Բայց այդքան գրելու համար պիտի ասելիք ունենալ․․․

Իմ այդ հարցին նա պատասխանեց հեռուստացույցով ունեցած մեր հարցազրույցի ժամանակ.

- Ախպար Վահագն, մենք հայ ենք, ըսելիք մեզի չի պակսիր, մենք ըսելիք միշտ ունինք։ Կլմննա՞ ատ տեսակ բան մը։

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ . «Բարի հսկան» գրքից

Լուսանկարը՝ Պողոս Պողոսյանի (Վահագն Դավթյանի տան աշխատասենյակում. 1978թ.)

Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ

Դիտվել է՝ 10203

Մեկնաբանություններ