«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Պատերազմի սադրանք-հրավեր

Պատերազմի սադրանք-հրավեր
23.08.2025 | 12:52

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել է պաշտպանական բյուջեի մասնաբաժինը կրճատելու մտադրության մասին, որովհետև «խաղաղություն է հաստատվել»։

Մինչդեռ Ադրբեջանը մտադիր չէ կրճատել իր պաշտպանական ծախսերը։

Բոլոր այն դեպքերում, երբ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կողմերից մեկը կրճատել է պաշտպանական բյուջեն, իսկ մյուսը` ոչ, մաքսիմում 5-10 տարի հետո դրան հետևել է ռազմական էսկալացիա. սրա մասին են խոսում Սուդանի, Աբխազիայի, Բոսնիայի և շատ այլ փորձառություններ։

Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ կա՛մ գոյություն են ունեցել միջազգային մոնիթորինգի ուժեղ մեխանիզմներ, կամ զենքից հրաժարվող կողմն ունեցել է հզոր արտաքին քաղաքական երաշխավոր։ Հայաստանի դեպքում չկա ու չի լինելու ո՛չ առաջինը, ո՛չ երկրորդը։

Էդ պայմաններում պաշտպանական ծախսերի կրճատումը ոչ այլ ինչ է, քան պատերազմի սադրանք-հրավեր։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2440

Մեկնաբանություններ