1605 թ․ մեծ սուրգունի արդյունքում, պարսկական շահ Աբբասի հրամանով արևելյան Հայաստանից Իրան են տեղահանվել մինչև 300 000 էթնիկ հայեր։
Այսինքն՝ այս տարածքում, 1827 թ․-ին ռուսական զորքերի գալուց առաջ, շուրջ 222 տարի, հայ բնակչություն գրեթե չի եղել։
Երբ 1827 թ. հոկտեմբերի 1-ին Ռուսական Կայսրության գեներալ Պասկևիչի զորքը ազատագրեց Երևանը, այնտեղ ապրում էր 12 400 մարդ, որոնցից ընդամենը
3 400-ն էր հայ։
Ռուս-պարսկական պատերազմում Ռուսաստանի տարած հաղթանակից հետո ստորագրվեց Թուրքմենչայի պայմանագիրը և Հայաստան անմիջապես վերադարձավ մոտ 140 000 հայ։ Հետագայում ավելի շատ։
ԽՍՀՄ տարիներին Հայաստանի հայ բնակչությունը 8 անգամ աճեց։
Ռուսաստանը վառ պահեց հայերիս պատմական հիշողությունը (Արարատ լեռ, Հայոց ցեղասպանություն և այլն), ինքնությունը (լեզու, մշակույթ, Մատենադարան և այլն)։
Հայ ժողովրդի տնտեսական և գիտական թռիչքաձև աճի մասին էլ չեմ ասում։
Ռուսաստանը մեզ օգնեց ստանալ այնպիսի փայլուն արդյունքներ, որոնց մասին կերազեր ցանկացած փոքր ժողովրդի ազգայնական։
Հետևաբար հայ ազգայնականը պետք է ունենա ռուսական կողմնորոշում։
Հակառակ դեպքում նա վերածվում է գործիքի այլոց ձեռքերում կամ անհույս երազողի, ում երազանքները մահանալու են իր հետ միասին, չտալով մեր ժողովրդին որևէ արդյունք։
Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ