Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել, որում մեղադրել է Ռուսաստանին՝ ՈՒկրաինայում գտնվող թիրախների վրա անօդաչու թռչող սարքերի հարվածների ժամանակ իր օդային տարածքը աննախադեպ կերպով խախտելու մեջ։ «Լեհաստանի Զինված ուժերի ենթակայության տակ գտնվող ռեսուրսները մնում են լիովին պատրաստ՝ անհապաղ արձագանքելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։               
 

Աղոթարան

Աղոթարան
11.09.2025 | 22:00
Հայր իմ,
Քո կամքով բացում եմ աչքերս և սիրտս՝ շնորհակալության զգացումով։
Շնորհակալ եմ, որ լույսովդ ինձ արթնացրեցիր՝ նոր կյանքի հնարավորություն տալով։
Շնորհակալ եմ ամեն ինչի համար, որ նվեր է Քո ձեռքերից։
Շնորհակալ եմ հանապազօրյա հացի համար, որ դնում ես իմ սեղանին։
Շնորհակալ եմ ջերմության համար, որ տարածում ես ընտանիքիս մեջ։
Երախտագիտությամբ եմ կանգնում, և խոնարհությամբ ասում․
ամեն բան Քո ձեռքերից է գալիս՝
և բարիք է դառնում նրանց համար, ովքեր սիրում են Քեզ։
Իմ Արարիչ,
Շնորհակալ եմ, թե ուրախության և թե տխրության համար,
որովհետև ամեն բան օգնում է դեպի Քեզ մոտենալու։
Թեև դժվար է Քեզ մոտենալը, բայց առանց Քեզ էլ անհնար է ապրելը այս աշխարհում։
Օրհնությո՛ւն և փառք Քո Սուրբ անվանը, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից
Ամե՛ն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Դիտվել է՝ 193

Մեկնաբանություններ