ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը թույլատրել է ՈՒկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանին՝ Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը։ Նրա խոսքով՝ Պենտագոնը ՈՒկրաինային նման լիազորություն չի տվել, սակայն, Սահմանադրության համաձայն, Թրամփը երկրի գերագույն գլխավոր հրամանատարն է, և բոլորը ենթարկվում են նրան:               
 

Ադրբեջանն ու Թուրքիան անհամբեր սպասում են Իրանի դեմ հարձակման

Ադրբեջանն ու Թուրքիան անհամբեր սպասում են Իրանի դեմ հարձակման
03.04.2025 | 14:35

Կհարձակվի՞ արդյոք ԱՄՆ-ը Իրանի վրա. այս հարցը վերջին օրերին հաճախ են տալիս։

Իմ կարծիքով՝ տարածաշրջանային բախման վտանգ կա, բայց քիչ հավանական է։ Հնարավոր է, որ մեկ-երկու ամերիկյան կամ իսրայելական հրթիռ ընկնի Իրանի տարածքում, մի քանի իրանական հրթիռ էլ հասնի ամերիկյան նավերին կամ Իսրայելի տարածք, բայց լայնամասշտաբ պատերազմը քիչ հավանական է։

Իրանի ու ԱՄՆ-ի պատերազմի սպառնալիքներ ու լարվածություն նախկինում էլ եղել է մի քանի անգամ, բայց գործը պատերազմի չի հասել։ Կարծում եմ՝ այս անգամ էլ այդպես կլինի։

Բայց Ադրբեջանն ու Թուրքիան անհամբեր սպասում են Իրանի դեմ հարձակման, որ շտապեն հարձակվել Հայաստանի վրա։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 32448

Մեկնաբանություններ