ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկիրն անմիջական երկխոսություն չունի Ռուսաստանի հետ, սակայն փաստացի այդ կողմը ներկայացնում են ամերիկացիները։ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության ընթացքում նրանք, եթե կարելի է այդպես ասել, ներկայացնում են ռուսաստանյան կողմը, որովհետև խոսում են նրանց ազդակների, պահանջների, քայլերի, պատրաստակամության կամ անպատրաստության մասին»,- նշել է Զելենսկին։               
 

Եթե մենք չենք համախմբվում՝ նրանք շարունակելու են վերարտադրվել

Եթե մենք չենք համախմբվում՝ նրանք շարունակելու են վերարտադրվել
20.11.2025 | 13:22

Առողջ հասարակության հոգեբանական կայունությունը նախ և առաջ պայմանավորված է ներքին և արտաքին ճգնաժամերը վերամշակելու նրա կարողությամբ։ Այս գործընթացում առանցքային են երեք փոխկապակցված հատկություններ՝ զղջալը, ներելու ունակությունը և համախմբվելը։

Ամեն ընտրությունից հետո, ամեն ձախողված քայլից հետո հասարակությունը կրկին հասկանում է, որ փրկության միակ ճանապարհը միասնությունն է։ Բայց ոչ ոք ոչ մեկին չի միանում, միասնություն չի ձևավորվում։

Ինչու՞։

Որովհետև ներկայիս իշխանությունը տարիներ շարունակ հետևողականորեն բաժանել է մեզ, սնուցել անվստահությունը, խորացրել վիրավորանքներն ու վախերը։ Եվ մենք, ցավոք, այդ խաղի կանոններով ենք ապրում՝ առանց ընդունելու մեր սխալները, առանց ներելու միմյանց։ Արդյունքում իշխանությունը դարձել է անպատժելի. շարունակում է կեղծել ընտրությունները, լռեցնել ազատ խոսքը, քաղաքական հաշվեհարդար իրականացնել, իսկ մենք շարունակում ենք լռել ու բաժանվել։

Իշխանության հզորությունը հիմնված է մեր պառակտված լինելու վրա։ Եթե մենք չենք համախմբվում, նրանք շարունակելու են վերարտադրվել՝ անխափան, անպատիժ և անվերջ։

Հասարակությունը պետք է կատարի իր գլխավոր քայլը՝ միավորվել։

Ու ոչ թե հարմար պահին, այլ հիմա։

Միավորվել՝ ընդունելով իրար, ներում տալով անցյալի սխալների համար, մերժելով դիտավորյալ բաժանող հռետորաբանությունը։ Միավորվել՝ որ իշխանությունը դադարի մեզ ղեկավարել բաժանելով։ Միավորվել՝ որ այս երկրում իշխանությունը վերջապես ունենա չափ ու սահման։

Միայն այդպես կարող ենք հակադրվել այս իշխանությանը, որն այսօր կառուցում է ոչ թե պետություն, այլ սեփական վերարտադրության մեքենա։

Միասնությունը մեր վերջին անպարտելի զենքն է, բաժանումը՝ նրանց միակ գոյատևման հույսը։

Հակոբ Հակոբյան

Դիտվել է՝ 3173

Մեկնաբանություններ