Մարդը չի կարող ստեղծել հաստոց, որը ներբեռնված հումքից ավելի արտադրանք կտա:
Այդ հաստոցը հողն է, որը շռայլորեն 2000 տարի է՝ բաժանում ենք:
Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ
Հ.Գ.
Հողը, որ տեսակիդ օրրանն է, նրա տարերքը, որպես Հայրենիք անգին է:
Ավելի թանկ, քան մարդկային կյանքը, այլապես հողի համար նահատակված զինվորը չէր հերոսացվի:
ՈՒ էլի.
Ինձ հարցնում են՝ մի՞թե Հայոց պետականությունը ընդամենը 2000 տարեկան է:
Ես պատասխանում եմ՝ իսկ մի՞թե մենք մեր պետականության ողջ ընթացքում հող ենք բաժանել: 2000-ը Տիգրան Մեծից հետո ընկած շրջանն է: