Փաստորեն, ուղևորները չեն համակերպվում Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ և նույնիսկ ԱԺ-ում տուգանքի մասին օրենք հորինելուց, և քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնելուց հետո էլ մարդիկ շարունակում են բոյկոտել ու չվճարել։
Հիմա՝ հարց իշխանությանը.
• Ինչու՞ հասարակական կարգի պահպանության աշխատակիցները չունեն տարբերանշան կամ համապատասխան և միանման արտահագուստ (դրես կոդ), որով կտարբերվեն մյուս քաղաքացիներից:
• Հասարակական կարգի պահպանության աշխատակիցները պաշտոնյա՞ են, թե՞ գողական:
• Արդյոք հասարակական կարգի պահպանության աշխատակիցները ունե՞ն իրավաբանական կրթություն, ինչպես օրենքի պաշտպան այլ կառույցների աշխատակիցներ, օրինակ, պարեկները, որոնք կատարում են նմանատիպ գործառույթներ վարորդների հանդեպ:
• Հաշվի առնելով հասարակական կարգի պահպանության աշխատակիցների աշխատանքի ծավալների և գործառույթների ավելացումը, արդյոք նախատեսե՞լ եք աշխատակիցների աշխատավարձի բարձրացում:
• Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության 50 աշխատակիցներից քանի՞սն են ներգրավված երևանյան տրանսպորտում մարդկանց տուգանելու գործում:
• Հաշվի առնելով Երևան քաղաքում գործող քաղաքային տրանսպորտի շարժակազմի ներկա թիվը (950 միավոր) և առաջիկայում նոր շարժակազմերի համալրումը, արդյոք պատրաստվու՞մ եք հասարակական կարգի պահպանության աշխատակիցների ավելացմանը։
Արմենակ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Հ. Գ.
Պարոնայք և տիկնայք իշխանավորներ, ժողովրդին թալանի ու տուգանքի մատերիալ դարձնելու փոխարեն համաձայնվեք «Մայր Հայաստան»-ի առաջարկի հետ և Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը վերադարձրեք 100 դրամի, և լրացուցիչ ծախսերի ու մարդկանց տուգանելու կարիք չի լինի։