ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Դարձյալ ձայնը

Դարձյալ ձայնը
30.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 31
Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար և լուսավորում
է իմ շավիղները (Սաղմ. ՃԺԹ. 105):
Այո’, Իմ Խոսքը, այսինքն` Սուրբ Գիրքը:
Կարդացե՛ք այն, սիրե՛ք այն, ամրացրեք Իմ խոսքերը ձեր սրտերի մեջ, գործածեք այն, ինչպես որ լապտերն եք գործածում` ձեր ճանապարհը լուսավորելու համար:
Սակայն հիշեք, որ մեղմորեն ու առանձնահատուկ շեշտով խոսում է ձեզ հետ` երեկոյի այս նվիրական ժամին:
Նա, որ ամենաբարձր իմացումից է՛լ ավելին է, ձեր Տերը` ձեր բարեկամը:
«Եվ Բանը մարմին եղավ և բնակվեց ձեր մեջ»:
Ճշմարիտ ճրագ ձեր ոտքերին և լույս` ձեր ճամփին:
Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ