«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
21.10.2008 | 00:00

ՍԵՐՍ ԳԱՂՏՆԻ ԹՈՂ ՄՆԱ
Ասում են՝ քանի որ իշխանության և ընդդիմության միջև օրերս մեղրամիս է սկսվել, հատուկ նրանց համար նախագահական նստավայրի մոտ բացվեց Սիրահարների այգին:
***
ՍԻՐԱՀԱՐՎԱԾԸ
Ըստ միջազգայնագետների՝ Տիգրան Սարգսյանն այնքան է սիրում Ամերիկան, որ եթե իրեն ասեն՝ Քոնդոլիզա Ռայսը սև ա, կասի՝ սև ա, ասեն՝ սպիտակ ա, կասի՝ սպիտակ ա:
***
ՀԵՌՈՒՍՏԱՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Հ2» հեռուստաընկերությունից հայտնում են, որ ընդդիմության վերջին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը նկարահանվում էր «Չէին սպասում» հեռուստահաղորդումում:
***
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ
Ասում են՝ Մեդվեդևը եկել էր Հայաստան ՀՀ իշխանություններին ՌոսԳոսСтрах-ի մեջ պահելու համար:

Դիտվել է՝ 18981

Մեկնաբանություններ