Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան արձագանքել է ՈՒկրաինայի տարածքին, մասնավորապես՝ Կիևին Ռուսաստանի հասցրած հարվածներին։ «Մենք պետք է հավատարիմ մնանք մեր որդեգրած ուղուն՝ ամրացնել ՈՒկրաինայի պաշտպանությունը և ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ լրացուցիչ պատժամիջոցներով և սերտ համագործակցությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների հետ»,- ասել է Կոշտան։               
 

Հող-տարածքը պետության արտաքին ազդեցության ու արժեկշռի հարց է, սրան-նրան բաժանելու բան չէ

Հող-տարածքը պետության արտաքին ազդեցության ու արժեկշռի հարց է, սրան-նրան բաժանելու բան չէ
08.09.2025 | 16:20

Ադրբեջանը պետական սահմանի մասին համաձայնագիր ունի միայն ՌԴ-ի հետ։ Մյուս երեք ցամաքային հարևանների՝ Վրաստանի, Հայաստանի Հանրապետության ու Իրանի հետ նման համաձայնագրեր չունի, այսինքն, այդ սահմանները փաստացի կամ պայմանական առկա են, բայց դրանք «միջազգայնորեն ճանաչված» չեն, քանի դեռ չկա «պետական սահմանի մասին» միջպետական համապատասխան համաձայնագիր։

Վրաստանի հետ սահման են դելիմիտացնում ու դեմարկացնում դեռ 1996ից, Իրանի հետ՝ 1997ից։ Ռուս-ադրբեջանական սահմանի մասին համաձայնագիրը հնարավոր դարձավ 2010-11-ին միայն այն դեպքում, երբ ռուսական կողմը գնաց միակողմանի տարածքային ու Սամուր գետի առումով ջրային զիջումների։

Ժամանակին Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը իր հարցազրույցներից մեկում նշել է. «Այո, մենք հող սիրող ժողովուրդ ենք, ի՞նչ խնդիր կա այդտեղ։ Մենք տեր ենք կանգնում յուրաքանչյուր մետր տարածքի, որը համարում ենք մերը։ Ի վերջո, աշխարհում որևէ տեղ հող կամ տարածք չի ավելանում, որ մենք մաքսիմալ հետևողական չլինենք այդ հարցերում»։

Հիրավի, հող-տարածքը պետության, անվտանգության, տնտեսության, դեմոգրաֆիայի, աշխարհագրական առավելության, լոգիստիկայի և արտաքին ազդեցության ու արժեկշռի հարց է, սրան-նրան բաժանելու բան չէ։ Ու երջանիկ են նրանք, ովքեր կարողանում են իրենց տարածքը մեծացնել և իրավաքաղաքական առումով ամրագրել որպես իրենցը։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ