Նիկոլի ամենօրյա «սրտիկներ»-ի հետ կապված մի բան ասեմ․ ըստ էության, նախընտրական քարոզարշավի ողջ տրամբանության մեջ տեղավորվող այդ ժեստիկույացիան ոչ այլ ինչ է, քան հանրության շրջանում նախընտրական լոգոյի գեներացիայի գործընթաց։ Այլ կերպ ասած՝ «սրտիկ»-ը փոխարինում է «դըմբ-դըմբ հու»-ին (հա՛մ անշառ, հա՛մ աղմուկը քիչ)։
Ի դեպ՝ այս ժեստը, լրիվ «պատահական զուգադիպությամբ», շատ է օգտագործում նաև Թուրքիայի Ազգային հանրապետական կուսակցության ղեկավար, Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Ասեմ նաև, որ, դարձյալ լրիվ «պատահմամբ», Թուրքիայի առևտրի նախարարությունը 2018-ի հոկտեմբերի 3-ին որոշել է ստեղծել հատուկ լոգո, որը կփակցվի թուրքական ապրանքների վրա՝ խորհրդանշելով դրանց տեղական արտադրության լինելը (Yerli Uretim-տեղական արտադրանք)։
Էս ամեն ինչից հետո, թերևս, առաջարկեմ նախընտրական հետևյալ լոգոյի տարբերակը՝ երկուսը մեկում:
Հ.Գ. Революция роз, оранжевая революция, революция или реформа сердец…
Արմեն Հովասափյան