«Եթե Երևանը ձեռնարկի ԵԱՏՄ իրավունքին հակասող քայլեր, ինչը, կարծում ենք, տեղի չի ունենա, կխախտի ԵԱՏՄ-ի մասին պայմանագիրը: Մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ միության մնացած անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։ Նա նաև շեշտել է, որ Հայաստանը հրապարակավ կամ երկկողմ շփումների ընթացքում երբեք չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին:                
 

Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 6

Զինադադար, ի վերջո, չի լինի, պատերազմը կշարունակվի և կավարտվի կամ ՌԴ հաղթանակով, կամ միջուկային զենքի գործադրմամբ Երրորդ համաշխարհայինով. 6
23.03.2025 | 12:32

Այս մասին է վկայում, առնվազն հուշում առկա ամբողջ տեղեկատվությունը

Սկիզբը՝ այստեղ

ԱՄՆ- ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ հակամարտությունը դադարեցնելու նախաձեռնությունը և ռուս- ամերիկյան հայտնի պայմանավորվածությունը տապալելու նպատակով, Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վլադիմիր Զելենսկին և Կիևի վարչակարգը շարունակել են ՌԴ- ին ուղղված սադրանքների շարքը, այդ թվում՝ հարվածները նրա էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին:

Կրասնոդարի երկրամասի Կովկասյան գյուղում և Կրոպոտկին քաղաքում գտնվող նավթաբաներին հարվածելուց հետո, Ուկրաինայի ԶՈւ-ն Էնգելսի (Սարատովի մարզ) ռազմական օդանավակայանին հարվածելուց բացի (տես այստեղ՝ https://vfokuse.mail.ru/article/udar-po-engelsu-pochemu-vsu-nacelilis-na-saratovskuyu-oblast-65368531/ , https://www.kommersant.ru/doc/7587613 ), երեկ ԱԹՍ- ներով հարվածել է նաև Էնգելսի նավթավերամշակման գործարանին, լսվել են պայթյուններ, գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել :

Բացի վերոնշյալից, ՌԴ տարածք ապօրինաբար ներխուժած Ուկրաինայի զինված կազմավորումների զինծառայողները մարտի 20- ի լույս 21- ի գիշերը պայթեցրել են Սուջայի գազաբաշխիչ կայանը, որով Ռուսաստանն Ուկրաինայի տարածքով մինչև 2025թ. հունվարի 1- ին պայմանագրային ժամկետի լրանալը, գազ է մատակարարել Եվրոպա: Պայթյունի արդյունքում կայանը ծանր վնասներ է կրել, գազատարի վրա մասշտաբային հրդեհ է բռնկվել, կրակը տեսանելի է եղել Կուրսկից և Սումից։ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը շտապել է հարձակման համար մեղքը բարդել Ռուսաստանի վրա, իբր նրանք են պայթեցրել իրենց իսկ գազաբաշխիչ կայանին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, «РИА Новости»– ի տեղեկացմամբ , վերոնշյալ հայտարարությունն անվանել է անհեթեթ: Դե, առանց Պեսկովի ասելու էլ, մենք, իհարկե, գիտենք, որ Կիևի ցինիզմն ու լկտիությունը չափուսահման չունեն:

«Ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփի զինադադարի առաջարկը հարցականի տակ է կիևյան իշխանությունների դիրքորոշման պատճառով»,- գրել է Ura.ru- ն : Նույն լրատվամիջոցը նաև բացատրել է ամբողջ Եվրոպայի համար տվյալ կայանի կարևորությունը:

«Կիևի վարչակարգի գործողությունները բոլորին քաջ հայտնի են ԶԼՄ- ների բազմաթիվ հաղորդագրություններից,- «Коммерсантъ»- ի տեղեկացմամբ, ասել է Պեսկովն այսօրվա ճեպազրույցի ժամանակ:- Հրապարակվում են նաև համապատասխան կադրեր և այլն։ Հետևաբար բոլորը կարող են տեսնել, թե որքանով կարելի է վստահել Զելենսկու խոսքին և Կիևի վարչակարգի այլ ներկայացուցիչների խոսքին։ Դա, ի դեպ, այն է, ինչի մասին մենք բազմիցս զգուշացրել ենք մեր զրուցակիցներին»:

Ռուսական էներգետիկ ենթակառուցվածքների վրա Կիևի վարչակարգի հարձակումները, այդ թվում՝ «Սուջա» գազաչափիչ կայանի պայթեցումը, հստակ ցույց են տալիս Վլադիմիր Զելենսկու և նրա թիմի հավաստիացումների գինը»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Պեսկովը նաև տեղեկացրել է, որ Վլադիմիր Պուտինի հրամանը՝ չհարվածել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, գործում է, և ՌԴ ԶՈւ- ն կատարում է այն, այսինքն՝ ԱՄՆ- ի նախագահի հետ Պուտինի պայմանավորվածությունը չի խախտվում:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը լրագրողներին ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանը Կրասնոդարի երկրամասի նավթաբազայի վրա Ուկրաինայի հարձակումը դիտարկում է որպես էներգետիկային հարվածները 30 օրով դադարեցնելու մասին պայմանավորվածությունների սաբոտաժ: Հարցին, թե Մոսկվան արդյոք կպահպանի՞ հարվածների դադարն Ուկրաինայի ԶՈւ ԱԹՍ- ների հարձակումից հետո, Պեսկովը պատասխանել էր, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այլ հրամաններ չեն եղել»:

Կարելի էր չկասկածել, որ Կիևի կողմից Թրամփի և Պուտինի միջև մարտի 18- ին ձեռք բերված պայմանավորվածությունը (միմյանց վառելիքաէներգետիկ համակարգի օբյեկտներին Ուկրաինայի և ՌԴ- ի կողմից փոխադարձաբար չհարվածելու վերաբերյալ) արդեն չորս անգամ խախտելուց հետո, Մոսկվան ևս կանտեսեր տվյալ պայմանավորվածությունը և կվերսկսեր Ուկրաինայի վառելիքաէներգետիկ օբյեկտներին իր հարվածները, եթե դա չնշանակեր Էր Ռիադում մարտի 24- ին նախատեսված ռուս- ամերիկյան բանակցությունների տապալում, հավանաբար նաև հակամարտության դադարեցմանը նպատակաուղղված Թրամփի նախաձեռնության ու բանակցային հետագա ողջ գործընթացի տապալում, ինչի այլընտրանքը ողջ աշխարհի համար շատ ռիսկային է…

Դատելով ամենից, հարվածները չփոխադարձելու իր մարտավարությամբ Մոսկվան բանակցային գործընթացը տապալելու «պատիվը» թողել է Կիևին՝ վստահ, որ նա, ի վերջո, չի համաձայնելու ՌԴ տարածքային և այլ պահանջներին, և բանակցային գործընթացը տապալելու միակ մեղավորն է լինելու՝ իր վրա բևեռելով Թրամփի զայրույթը: Այս ամենը, հնարավոր է, տեղի ունենա նույնիսկ մարտի 24- ին Սաուդյան Արաբիայում, ուր ներկա է լինելու նաև ուկրաինական պատվիրակությունը, ըստ նախնական տեղեկությունների, հենց նույն շենքում, որտեղ լինելու են ամերիկյան ու ռուսական պատվիրակությունները, և առանձին բանակցելու է ամերիկյան պատվիրակության հետ, հնարավոր է նաև, առանց ռուսական պատվիրակության հետ առերես հանդիպման, ամերիկյան միջնորդների միջոցով՝ ռուսական պատվիրակության հետ:

Կիևի կողմից Մոսկվայի պայմանների ու պահանջների մերժումից հետո, ինչի մասին են հուշում Զելենսկու և եվրոպական մի շարք երկրների և ԵՄ ղեկավարների հայտարարությունները, հասկանալի է, որ արդեն բոլորովին այլ իրավիճակ կլինի:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 18928

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ