Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               

Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան «գաստրոլները»

Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան «գաստրոլները»
02.05.2025 | 15:21

ՌԴ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության ֆորումին տեղի ունեցած հայտնի միջադեպից ու ադրբեջանական չստացված սադրանքից հետո, Ադրբեջանը նախ Շարմազանովին մեղադրեց ռևանշիստական ուժ ներկայացնելու համար, իսկ հիմա անցել են ՌԴ-ի դեմ տեղեկատվական հարձակումներին:

Մեջբերելով 2022 թվականին, ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև կնքված դաշնակցային պայմանագիրը, Ադրբեջանը մեղադրում է Մոսկվային դրա դրույթները չկատարելու մեջ:

Ադրբեջանցիներին հատկապես հունից հանել է Շարմազանովի` ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումից խոսելու հանգամանքը, որը Բաքվում համարում են ՌԴ-Ադրբեջան պայմանագրի խախտում` հիմքում ունենալով այն հանգամանքը, որ ելույթը կայացել է ռուսական հարթակում, այն էլ` իշխող ուժի համակարգման պայմաններում:

Մի խոսքով, Ադրբեջանում դեռ երկար կհիշեն իրենց տապալված մոսկովյան գաստրոլները, որի հետ կապված անհույս ճիչերն այլևս որևէ մեկին հետաքրքիր չեն:

Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2041

Մեկնաբանություններ