Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Աղոթարան

Աղոթարան
17.08.2025 | 22:00
Ի սրտե աղոթք` հանուն հայոց մեծ դարձի
Տե՛ր Աստված մեր, օրհնյա՜լ լինի Քո անունը այժմ և հավիտյա՜ն, Հայաստան երկրին, Հայոց ազգին Ի՛նքդ առաջնորդիր անկաշառության, նվիրական գործերով հավատի՛, մշտավա՛ռ հույսի, իշխանավորների Քեզ խո՛ր խոնարհության` հավիտենական կյանքին դարձի Ճանապարհով: Թո՛ղ որ մեր թագավորներն ու իշխանավորները, մեր հոգևոր դասը և ժողովու՛րդն ամբողջ, ամենա՛յն օր և ամենա՛յն ժամ ՔՈ ՕՐԵՆՔՆ ՈՒ ԿՅԱՆՔԻ ԱՎԵՏԱՐԱՆԸ դարձնենկենդանի՛ իրականություն, արդարությա՛մբդ ապրելու անխարդա՛վ սահմանադրություն, և թող յուրաքանչյուրը` իշխանավոր թե ամենայն բնակիչ` իրենց հանցանքների լիարժեք ապաշխարություններով կարողանան կանգնել Քո առաջ` ողորմածությամբ և Հովվությամբ Քո, ու լցվեն փրկության պայծառ և միմյանց անձի պես սիրելու Ավետարանական շնորհներով: Իսկ ովքեր հակառակ են Քեզ, նրանց ամաչեցնես, Աստվա՛ծ: ԱմԷ՛ն:
Դիտվել է՝ 572

Մեկնաբանություններ