Ամենքը, դրոշ տնկած,
Կանչում են` մենք ձեզ կփրկենք։
Մեկմեկու հետև ընկած`
Խնդրում են` ձեր դեմ կծնկենք,
Միայն թե վստահե՛ք մեզ,
Մե՜զ ընտրեք, և ձեզ կխնկենք։
Կխնկե՛ն... երբ մենք շա՜ն պես
Մեր ......
Ռուսաստանի հարցում և, ընդհանրապես, բոլոր մեզնից շատ ուժեղների հարցում, մենք և մեզ նման թույլերն ու կիսաթույլերը միամտորեն, թե աշխարհի հիմնական գործերից շատ հեռու լինելով, անհուսորեն լող են տալիս խորին թյուրիմացությունների ծովում...