ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Կառավարությունն ում վրա է տոտալ ճնշումներ գործադրում

Կառավարությունն ում վրա է տոտալ ճնշումներ գործադրում
03.12.2013 | 14:06

Այսօր էլ ԱԺ-ի շենքի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել «ընդդեմ կենսաթոշակային պարտադիր համակարգի» նախաձեռնության երկու տասնյակից ավելի անդամներ: Այդ պահին նաև ԱԺ-ում շարունակվում էր հիշյալ հարցի քննարկումը:

Այս անգամ ԲՀԿ խմբակցության անունից խոսեց Նաիրա Զոհրաբյանը և փաստեց, որ կառավարության հանդեպ հանրային վստահություն չկա, ուստի նրա ներկայացրած նախագիծը հանրության համար անընդունելի է: Ընդգծելով, որ այս օրենքի կիառումը հղի է կործանարար հետևանքներով, Զոհրաբյանը նշեց, որ գործադիրը խորհրդարանի վրա տոտալ ճնշում է գործադրում: Սա վրդովեցրեց ԱԺ խոսնակին ու նա, կոռեկտության և զրպարտություն չանելու կոչ անելով պատգամավորներին, հայտարարեց. «Տիկին Զոհրաբյան, մեծամասնությունից ոչ ոք չի ասել, որ կառավարության կողմից տոտալ ճնշումներ կան մեզ վրա: Եթե Ձեզ վրա կա, դա ուրիշ հարց է»:
Ընդդիմադիրների հայտարարություններին արձագանքելու հերթը ՀՀԿ-ին էր: Հակոբ Հակոբյանը փորձեց այդ «գործն» իր վրա վերցնել, որը նախ նկատեց, թե ուրախացել է, որ, ի վերջո, չորս կուսակցություններին հաջողվել է մի փաստաթղթի տակ ստորագրել: «Բարեփոխում չանեինք, կմեղադրեիք, որ չենք անում: Կարծում եմ՝ Դուք պիտի միանաք այս ռեֆորմին: Ոչ պարտադիրը մինչև հիմա կար: Երեք տարի ինչո՞ւ ոչ մի առաջարկ չկար»: Ամփոփիչ ելույթում Արծվիկ Մինասյանը դժգոհեց, որ մեծամասնությունը այս օրենքի կիրառման համար լուրջ փաստարկ չներկայացրեց և՛ ընդդիմությանը, և՛ հասարակությանը: Մի դիտարկում էլ պատգամավորը Հովիկ Աբրահամյանին ուներ: «Շատ կցանկանայի, որ Հովիկ Աբրահամյանի խորհուրդներին հետևեին նաև ՀՀԿ որոշ պատգամավորներ, որոնք տեղին-անտեղի վիրավորում են և՛ ընդդիմադիր պատգամավորներին, և՛ քաղաքացիներին»,- նշեց Մինասյանը` վերստին հստակեցնելով, որ իրենք ոչ թե դեմ են կենսաթոշակային բարեփոխումներին, այլ պարտադիր կուտակային համակարգին:
Հիշեցնենք, որ այս հարցը ԱԺ-ի քննարկմանը ներկայացրել են չորս խմբակցություններ` ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ, ՀՅԴ: Նրանք կառավարությունից պահանջում են մեկ տարով հետաձգել նախագիծը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ