ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Դուք ո՞նց եք ուզում մերժել

Դուք ո՞նց եք ուզում մերժել
04.02.2014 | 15:16

Այսօր ԱԺ-ն շարունակեց խորհրդարանական չորս ուժերի ներկայացրած «գազային» հանձնաժողով ստեղծելու հարցը, և ընդդիմադիրները ելույթների սկզբում նախ անդրադարձան ՀՀԿ-ից հնչող այն տեսակետին, թե ինչու նախապես դա իրենց հետ չի քննարկվել: Ռուբեն Հակոբյանը մեծամասնությանը հիշեցրեց երեկվա հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը և նկատեց, որ եթե ՀՀԿ-ն այդպես է մտածում, թող նույն կերպ նաև ինքը վարվի: Անցնելով իրենց նախագծին՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նշեց, որ այդպես էլ հոդաբաշխ չբացատրվեց, թե ինչպես գոյացավ գազի 300 մլն դոլար պարտքը: «Չեմ կարծում, որ տասից ավելի տարի նախարար պիտի լինել կամ պատգամավոր, որ հասկանալ, որ խախտվել է Հայաստանում պետական բյուջի հաստատման օրենքը… Դուք ոնց եք ուզում մերժել սա, դուք անուղղակիորեն փորձում եք թաքցնել շատ մութ գործարք»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ եթե դեմ են հանձնաժողովի ստեղծմանը ուրեմն ուղղակի գրպանվել է այդ փողը կամ սա բացառապես քաղաքական նպատակ ուներ, որովհետև առջևում ընտրություններ են եղել: «Դուք թաքցրեցիք դա, որ պահեք իշխանությունը: Եթե հայտարարեիք, ժողովուրդը ձայն չէր տա: Հայաստանում իշխանություն ունենալը նշանակում է ունենալ ամեն ինչ, այսինքն՝ ամբողջ պետական համակարգ խցկվել սեփական հարազատներով, ընկերներով, մնացածին պերսոնա նոնգրատա հայտարարել»,- ասաց ընդդիմադիր պատգամավոր:

Դաշնակցական Արմեն Ռուստամյանին այս քննարկումը դեժավյու է հիշեցնում: «Մենք հիմք չունենք հավատալու ձեր անկեղծությանը: Փորձեմ մեծամասնության հիշողությունը թարմացնել: Այս ամենի մասին մենք խոսել ենք չորս տարի առաջ»: ՀՅԴ-ն այս քննարկումը նմանեցրեց նաև մի անեկդոտի: Այնուհետև հիշեցրեց, թե իրենց առաջարկությամբ ինչ են ուզում պարզել կառավարությունից ու ինչ օրենքներ են խախտվել այս գործարքով:
Լևոն Զուրաբյանն էլ ելույթի սկզբում նշեց, որ տարվա սկզբին ինքն էլ է շոկի մեջ եղել, երբ պարզել է, թե որքան է իր գազի վարձավճարը: Հետո էլ առաջարկեց ՀՀԿ-ին կոնտր առաջարկով հանդես գալ և միասին քննարկել խնդիրը, այլապես հանրությանը մնում է մի ճանապարհ` դուրս գալ հրապարակ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1795

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ