Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նախագահի հրաժարականի պահանջը ոչ ճիշտ կարող է դիտարկվել»

«Նախագահի հրաժարականի  պահանջը ոչ ճիշտ կարող է դիտարկվել»
13.06.2014 | 00:26

Ոչիշխանական քառյակի ներկայացրած պահանջներում ոչ մի արմատական, համակարգային փոփոխության մասին խոսք չկա: Զուտ «ամառային», «արձակուրդային» տրամաբանությամբ ձևավորված կետեր են, որոնց «տակից» կառավարությունը կկարողանա հեշտությամբ դուրս գալ` «կոսմետիկ» փոփոխություններ անելով հիշյալ կետերի առնչությամբ: ՕԵԿ-ը, որը ևս հայտարարել է ընդդիմադիր լինելու մասին, ինչպե՞ս է գնահատում այս պահանջները: Հարցն ուղղեցինք ՕԵԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար ՄՀԵՐ ՇԱՀԳԵԼԴՅԱՆԻՆ:

-Մի շարք առաջարկությունների առնչությամբ պիտի նկատել, որ մենք էլ նախկինում նման նախաձեռնություններով հանդես եկել ենք, օրինակ, կուտակային կենսաթոշակային հիմնադրամները և այլն,- ասաց պարոն Շահգելդյանը:- Մենք ընտրական օրենսգրքի բարեփոխումների առնչությամբ, մասնավորապես 100 տոկոսով համամասնական ընտրակարգին անցնելու հարցով, սկսել ենք կոնսուլտացիաները քաղաքական ուժերի հետ: Այս առումով էլ մեր պահանջները համընկնում են: Իհարկե, այդ կետերից կան մի քանիսը, որոնք մեզ համար խնդրահարույց են, մասնավորապես տուգանքի տասը տոկոս սահմանումը, որը, մեր կարծիքով, շատ է: Իսկ ընդհանուր առմամբ դրական ենք գնահատում մեր գործընկերների պահանջները:
-Արմատական փոփոխության, այն է` իշխանափոխության մասին ոչ մի խոսք չկա քառյակի պահանջներում: Այս առումով այն կգոհացնի՞ համակարգային փոփոխությունների ակնկալիք ունեցողներին:
-Այդ հարցին լավագույնս կարող է պատասխանել հասարակությունը: Այսօր քաղաքացիական հասարակությունը շատ ակտիվ է, որը, կարծում եմ, իր գնահատականը կհնչեցնի այս պահանջների առնչությամբ:
-Կոալիցիայից դուրս գալուց հետո ՕԵԿ-ը բավականին սուր ելույթներ է ունենում: Ինչ-որ մի պահի հնարավո՞ր է, որ վարչապետի, նախագահի հրաժարականներ պահանջեք:
-Մենք միշտ էլ ակտիվ ու նախաձեռնողական ենք եղել: ՈՒնենք մեր քաղաքական օրակարգը և առաջ ենք շարժվում այդ մոտեցումներով: Գործում ենք ու մեր կարծիքը բարձրաձայնում, ըստ ներկայացված հարցերի: Եղավ կառավարության ծրագիր, խոսեցինք դրա բացերի մասին: Եթե լինեն օրենսդրական նախաձեռնություններ, որտեղ մենք խնդիրներ կտեսնենք, կխոսենք նաև դրանց մասին: Այսինքն, մեր ուղղությունները քաղաքական թիրախավորումներն են, գործընթացները: Ինչ վերաբերում է նախագահին, մենք արդեն ասել ենք, որ նրա հետ վեց տարի ճանապարհ ենք անցել, և որևէ կտրուկ փոփոխություն մեր տեսանկյունից ոչ ճիշտ կարող է դիտարկվել:
-Քառյակի առաջարկած պահանջներին ՕԵԿ-ն ավելացնելու ոչինչ չունի՞։
-Մենք կանենք մեր առաջարկությունները, իսկ դրանք քառյակի առաջարկություններն են:
-Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է բաց թողնված դրանցում:
-Այդ առումով ոչինչ չեմ կարող ասել, քանի որ էթիկայից դուրս կլինի: Նրանք իրենց առաջարկներն են ներկայացրել, մենք էլ մերը կանենք:
-Ներկայացված պահանջների շրջանակում քառյակի հետ կհամագործակցե՞ք:
-Արդեն նշեցի, որ որոշ հարցերում մենք ունենք նույն մոտեցումը: Կոնսուլտացիաների շրջանակում ևս ընդհանուր համաձայնություններ լինում են: Մենք որևէ մենաշնորհ, հավակնություն չունենք այս առումով: Նրանց առաջարկություններն են, ու մենք չենք, որ այնտեղ պիտի կետ ավելացնենք:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 1069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ