Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Քոչարյանի «չափաբաժինը»

Քոչարյանի «չափաբաժինը»
09.10.2015 | 00:48

Ռոբերտ Քոչարյանի հերթական՝ մեկ հարցով հարցազրույցը կրկին քաղաքական օրակարգը ողողել է նրա մտքերի շուրջ մեկնաբանություններով: Անշուշտ, շատ բաներ թեական թողնելով, Քոչարյանը չի նշել նաև առաջիկայում իր անելիքների մասին: «Քոչարյանագետ» մեր աղբյուրն այս ոճով հարցազրույցների սեփական բացատրությունն ունի: Ըստ նրա, Քոչարյանը որոշակի «չափաբաժնով» է քաղաքական դաշտ նետում իր ասելիքը և թողնում, որ դրա շուրջ լավ ու վատ խոսեն այնքան ժամանակ, քանի դեռ չի հասունացել մեկ այլ հարցի պատասխանելու ժամանակը: Այլ խոսքով, քաղաքական դաշտում մշտապես «խաղացող» լինելու հարցն է նաև այս կերպ լուծում: Չնայած ՀՀԿ-ից ասպարեզ է նետվում Քոչարյանի պլանների վերաբերյալ իրենց ցանկալի տարբերակը` մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, այդուհանդերձ, երկրորդ նախագահը ինտրիգը պահում է դեռ: Քոչարյանը, ի տարբերություն Հայաստանի բոլոր ընդդիմադիրների, ունի մեկ «առավելություն»՝ ֆինանսական մեծ կարողություն, որը կարող է գործի դրվել` հանրությանը ոտքի կանգնեցնելու, իրեն ձեռնտու ցանկացած սցենար կյանքի կոչելու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 717

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ