Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Հակառակորդը` մթության մեջ

Հակառակորդը` մթության մեջ
13.10.2015 | 00:29

Չնայած վերջին օրերին հակառակորդի կրակոցների հաճախականությունը թուլացել է, բայց Ադրբեջանը շարունակում է իր նենգ գործելակերպը:
Սահմանամերձ գյուղերի բնակիչները մեզ փոխանցեցին, որ վերջին դեպքերից հետո ադրբեջանական գյուղերում, մութն ընկնելուն պես, անջատում են լույսերը: Այսպես է շատ գյուղերում:
Ադրբեջանի հոխորտացող ղեկավարը պետք է մեկ-մեկ այցելի սեփական երկրի սահմանամերձ գյուղեր, այն էլ` երեկոյան ժամերին, հետո միայն տարբեր ամբիոններից Ղարաբաղի առնչությամբ իր նկրտումները բարձրաձայնի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1834

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ