Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Լուրջ որոշում

Լուրջ որոշում
22.03.2016 | 00:44

Թեև խոսակցություններ կան, թե ՀՀԿ-ն մտադիր է ապագա խորհրդարանի պատկերը «բարեփոխել», որակյալ կադրեր բերել ԱԺ, ձերբազատվել թաղային հեղինակություններից, մականունավորներից, սակայն այդքան հեշտ չէ նրանց հեռացնելը, բոլորն էլ «պինդ» նստած են իրենց տեղերում:
Խորհրդարանի բոլոր գործարարները ցանկանում են կրկին ձեռք գցել պատգամավորի ցանկալի մանդատը: Այս հարցում, մեր տեղեկություններով, ՀՀԿ վերնախավը որոշում կայացնելու լուրջ խնդիրներ ունի՝ ինչպես անել, որ ոչ մեկը չնեղանա և աշխատի կուսակցության օգտին: Համարյա թե՝ «գայլերը՝ կուշտ, ոչխարները՝ անվնաս» սկզբունքով: Նախնական տեղեկություններով, ՀՀԿ-ում մշակվում է այնպիսի պլան, որ «որակյալ» պատգամավորների անվան տակ խորհրդարան գան նաև «որակյալ» գործարարներ: Այլապես անհասկանալի է, թե ինչու պիտի գործարարը փող «թափի», բայց զրկվի մանդատից:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1533

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ