Ամեն ինչ իր ժամանակին Ժողովուրդ ջան, բա եթե ադրբեջանական բանակը , ռազմական առումով, հասել է իր նպատակներին ու ինչպես իրենք են ներկայացնում «գրավել է» Արցախի կեսը , հիմա ինչու՞ է հիստերիայի մեջ գոռում Ստեփանակերտի մասին:
Խորին հարգանք ու ակնածանք ունենալով ՀՀ ՊՆ լրատվական պատասխանատուների աշխատանքի հանդեպ, այնուամենայնիվ, թույլ տվեք մի փոքր առաջարկ անել. Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով տարվող ռազմական գործողություններին վերաբերող տեղեկատվությունը ամենևին պարտադիր չէ ներկայացնել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակի շուրթերով.
Ժողովուրդ ջան, Աղդամի ուղղությամբ Հայկական զինուժը լռեցրել է ադրբեջանական ` Ահմեդագլար, Հենդիրիստան, Ղարադաղլի, ՈՒչողլան բնակավայրերի մոտ տեղակայված մարտական հաշվարկները…
Ռուսաստանը քաղաքական առումով դժվարին կացության մեջ է՝ 1990-ականների ընթացքում ռուսական իշխանական վերնախավը բացառիկ անհաջող գործեց նոր իրավիճակում Հարավային Կովկասի հետ քաղաքական հարաբերություններն արդյունավետ կառուցելու համատեքստում և այդ հին ձախողումներն իրենց հետևանքներն են ունենում արդեն մեր օրերում:
Ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը ծիծաղելի է ուղղակի: Այդքան միլարդներ ծախսելուց հետո սովորական հայագետներ չունեն, որ ապրիլը ճիշտ գրեն, որ պատճառովը, պատջառով չգրեն:
Ադրբեջանի նոյեմբերի 8-ի զորահանդեսի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկում ու վերլուծություններ չեղան ո՛չ հանրության մեջ, ո՛չ էլ մասնագետների կողմից։ Նեղ շրջանակներում մասնագետների հետ քննարկումները, սակայն, թույլ են տալիս արձանագրել, որ Ադրբեջանի ռազմական դոկտրինը էվոլյուցիա է ապրում...