ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին

Ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին
06.02.2018 | 01:27

Կառավարման համակարգը դեռ չի փոխվել, իսկ պետական ինստիտուտներն ու տարբեր կառույցներ արդեն միավորում ու անջատում, փոփոխում ու վերաձևում են: Այսպես. լուրեր են շրջանառվում, որ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն որպես առանձին կառույց դադարեցնելու է իր գոյությունը և կցվելու է արդարադատության նախարարությանը:


Այս լուրը ճշտելու համար դիմեցինք կադաստրի պետական կոմիտե: Փոխանցեցին. «Ձեր հարցը կադաստրի պետական կոմիտեի լիազորությունների շրջանակից դուրս է»: Փաստորեն, ո՛չ հերքեցին, ո՛չ էլ հաստատեցին: Սակայն տեղեկություններ կան, որ այդ կառույցում արդեն «վերափոխման» շարժեր են նկատվում, թեև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի նախագծում, որը կառավարության վերջին նիստում հաստատվեց, այս մասին ոչ մի խոսք չկա: Ավելին, այդ նախագծում կադաստրը շարունակում է առանձին կառույց մնալ: Բայց այս երերուն շրջանում դժվար է ասել, թե վաղը որ կառույցը ում «թևի» տակ կհայտնվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ