Տեղի ունեցողի գլխավոր պատճառն այն է, որ մեր ազգային վերնախավերն ու հասարակությունը անցնող օրերի, ամիսների ու տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչ վտանգավոր իրավիճակ է, ինչ կարգի թշնամի պետություններ են Թուրքիան ու Ադրբեջանը և թե ինչեր են պատրաստվում անել՝ մեր պետականությունը լիարժեք վերացնելու համար։
Բաքվի բռնապետի բաշիբոզուկները ի ցույց են դնում իրենց հայատյացությունը, որը մանկապարտեզից սերմանվել է իրենց մեջ։ Հայկական բնակավայրերի, ավելի կոնկրետ՝ տների ուղղությամբ կրակոցները ցցուն օրինակ են, որ նրանք երբեք խաղաղ չեն կարող ապրել հայերի հետ, քանի որ հայերին իրենք դիտարկում են այս արևի տակ տեղ չունեցողների։
Եթե որոշել եք Ucom-ի հետ գործ ունենալ, օրինակ, սրանց ինտերնետից օգտվել, ապա գումարից բացի ունեցեք շինարարական գործիքներ, ինչպես նաև դյուբելներ և պտուտակներ:
Զարմանում եմ, թե ոնց է հնարավոր լուրջ վերաբերվել Զելենսկուն: Անցյալ ամռանը վերջինիս բանակը Կուրսկի մարզի տարածքում հատեց ՌԴ սահմանը՝ մարզում տեղակայված ԱԷԿ-ը գրավելու նպատակով: Բայց երբ դա չստացվեց, հայտարարվեց, որ տարածք են գրավում ռուսների գրաված դոնբասյան տարածքի հետ փոխանակելու նպատակով: Իսկ երբ համարյա ազատագրվեց այն՝ հայտարարվեց, թե ութ ամսով կասեցվել է ՌԴ բանակի մուտքը Ուկրաինայի Սումիի մարզ:
Երեկ լուսադեմին մեր հարևան ու բարեկամ Իրանի վրա սկսված իսրայելական հարձակումը չմնաց անպատասխան. Իրանը երեկոյից սկսած հարվածներ է հասցնում Իսրայելին։ Արդյունքում՝ ունենք փաստացի պատերազմ, որը դեռևս ցույց չի տալիս ավարտի նշաններ։ Ճիշտ հակառակը՝ այս րոպեներին էլ ընթանում են նոր հարձակումներ երկու երկրների տարբեր բնակավայրերի վրա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ...