ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

«Շուստրիություններով» ու «կպցնելով» երկիր չեն ստեղծում

«Շուստրիություններով» ու «կպցնելով» երկիր չեն ստեղծում
02.09.2023 | 13:21

«Հիւա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւն է ունեցել՝ իր դժբախտութիւնները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութիւնը յուսալ արտաքին ոյժերից» (Գարեգին Նժդեհ):

Նժդեհի ժամանակներից ոչինչ չի փոխվել։ Այս հիվանդ ու դժբախտները հիմա էլ են լցվել քաղաքական դաշտ ու շեղում են մեզ իրական մարտահրավերներից։ Թմբիրը կերտող հերոսներն են։

Մեր բանակի թվաքանակը կրիտիկական քիչ է։ Կա՞ քաղաքական ուժ, որի օրակարգում այս հարցը առկա է։ Չկա՛։

Ռազմարդյունաբերությունը մեզ համար ունի կենսական նշանակություն։ Կա՞ քաղաքական ուժ, որն այս հարցում ունի ծրագիր ու տեսլական։ Չկա՛։

Աշխարհը մտել է տնտեսական մոդելի տրանսֆորմացիայի մեջ։ Կա՞ քաղաքական ուժ, որը մեր նոր տնտեսական մոդելի տեսլական ունի։ Չկա՛։

«Շուստրիություններով» ու «կպցնելով» երկիր չեն ստեղծում, երկիրը կառուցելով են ստեղծում։

Արցախը չունի այլ փրկություն, քան՝ Հայաստանի ուժային պոտենցիալի մեծացումը։ Իսկ այդ պոտենցիալը մեզ ոչ ոք նվեր չի տալու։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 4435

Մեկնաբանություններ