ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Կեղծ զայրույթ և կեղծ մտահոգություն

Կեղծ զայրույթ և կեղծ մտահոգություն
21.07.2023 | 10:00

Հայաստանի 22 ՀԿ-ներ և երեք փորձագետներ, խիստ «մտահոգված» հայտարարությամբ, իրենց «զայրույթն» են հայտնում ադրբեջանցի «բնապահպանների» կողմից, Հայաստանի վարչապետ կոչեցյալին ուղղված նամակի կապակցությամբ։ Հարց է առաջանում․ իսկապե՞ս զայրացած և մտահոգված են այդ բոլորը։ Չեմ հավատում։

Հայտարարության մեջ «մտահոգված» քաղհասարակությունը մանրամասն բացատրում է , թե ինչ է բնապահպանությունը, Օրհուսի կոնվենցիան, շատ լավ գիտակցելով, որ Ադրբեջանի նախագահի կողմից ուղղորդվող «բնապահպաններին» բոլորովին չեն հետաքրքրում բնապահպանական հարցերը։

Մի՞թե նշյալ «մտահոգ» և «զայրացած» քաղհասարակության ներկայացուցիչները չգիտեն, որ այդ ամենն ունի մեկ մեղավոր՝ Հայաստանի վարչապետ կոչեցյալը։ Նրանք անմեղսունակ, տխմարներ չեն, որ այդ պարզ բանը չգիտակցեն։ Այս հայտարարությամբ նրանք հերթական անգամ իրենց հավատարմությունն են հայտնում պատերազմ հրահրած, հազարավոր զոհեր տված, Արցախն ուրացած վարչապետ կոչեցյալին։

Հնարավոր է, որ որոշ անձանց հարցում սխալվում եմ։ Հայտարարությունը ստորագրածներից ով հրապարակային հայտնի, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, և Արցախն ուրացողը դավաճան է, պատրաստ եմ նրանից ներողություն խնդրել։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 2806

Մեկնաբանություններ