Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

«ՈՒղղել շեղվածներին և հանել անարժան կամ անուղղելի անձանց եկեղեցուց ու պաշտոնից»

«ՈՒղղել շեղվածներին և հանել անարժան կամ անուղղելի անձանց եկեղեցուց ու պաշտոնից»
04.11.2025 | 14:28

Ստամբուլներում և ՔՊ-ական «ինստիտուտներում» նորաձև կրթություն ստացած անգետներին, որոնք պաթոսով բացականչում են՝ «ո՞վ և ի՞նչ իրավունքով է կարգալույծ արել Հովհաննավանքի (հերձվածող նախկին) քահանային», խորհուրդ եմ տալիս մի քանի անգամ ուշադիր կարդալ Ամենայն Հայոց ամենավսեմ կաթողիկոսներից մեկի՝ Սիմեոն Ա. Երևանցու (1710–1780) կոթողային «Ջամբռ» աշխատության հետևյալ տողերը․

«Այստեղ (Ս. Էջմիածնի Մայր Աթոռում) նստող հայրապետին է վերապահված բացառիկ իրավասությունը՝ հաստատելու և բարեկարգելու Հայոց բոլոր եկեղեցիները, ապահովելու դրանց կանոնական կարգը, վերացնելու ավելորդ կամ սխալ դրվածքները, լրացնելու բացթողումները, ձեռնադրելու եպիսկոպոսներ, նշանակելու առաջնորդներ, ՈՒՂՂԵԼՈՒ ՇԵՂՎԱԾՆԵՐԻՆ ԵՎ ՀԱՆԵԼՈՒ ԱՆԱՐԺԱՆ ԿԱՄ ԱՆՈՒՂՂԵԼԻ ԱՆՁԱՆՑ ԵԿԵՂԵՑՈՒՑ ՈՒ ՊԱՇՏՈՆԻՑ։

Նա ունի լիակատար իշխանություն՝ հրամաններ տալու թե՛ հոգևոր, թե՛ նյութական հարցերում, ՓԱԿԵԼՈՒ ԵՎ ԲԱՑԵԼՈՒ, ԿԱՊԵԼՈՒ ԵՎ ԱՐՁԱԿԵԼՈՒ։

Եվ ըստ ժամանակի՝ նա կարող է իր փոխանորդներին՝ նվիրակներին, ուղարկել ամենուր՝ որպես իր ներկայացուցիչ՝ եկեղեցիների և եկեղեցականների վիճակը քննելու և վերահսկելու, բաշխելու Աստծո գործի պտուղները, օծելու նրանց, ովքեր պետք է օծվեն, և սրբագործելու նրանց, ովքեր սրբագործման կարիք ունեն»։

Պա՞րզ է, նորաձևիստնե՛ր, թե՞ ձեզ համար, այնուամենայնիվ, շատ բարդ էր:

Հետգրություն 1. Ահա և «Ջամբռ»-ից վերը մեջբերված հատվածի բնագիրը.

«Եւ ի սմա նստօղ հայրապետին է յատուկ իշխանութիւն զբոլոր եկեղեցիս հայոց հաստատել, բարեկարգել և ի կանօնի պահել, զաւելորդսն բառնալ և զթերին լցուցանել, զեպիսկոպոս ձեռնադրել, զառաջնորդս կարգել, զհեստեալսն ուղղել, զանարժանսն և զանուղղելիսն հանել ի յեկեղեցւոյն և լուծանել ի կարգէն, անարգել և բացարձակ իշխանութեամբն հրամայել զհոգևորսն և զօգտակարսն, փակել և բանալ, կապել և արձակել։

Եւ ըստ ժամանակին զնուիրակունս առաքել առ յամենեսեան, իբր փոխանորդ ինքեան ի քննել և վերահասու լինիլ զորպիսաբար կացութեանց եկեղեցեաց և եկեղեցականաց, զեօղն աստուածագործ բաշխել և յօծումն օծելոց և ի սրբազնագործել զսրբագործելիսն»։

Հետգրություն 2. 17-18-րդ դարերում Ամենայն Հայոց կաթողիկոսի համազգային դերի և իրավասությունների մասին կարող եք ավելի մանրամասն կարդալ իմ «Հայոց եկեղեցին XVIII դարի հայ ազատագրական շարժման քառուղիներում» (Երևան, 2003) մենագրության 127–128, 189–193 և այլ էջերում:

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 182

Մեկնաբանություններ