«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Անկապ արտաքին քաղաքականություն

Անկապ արտաքին քաղաքականություն
30.05.2025 | 13:07

Ինչպե՞ս է ստացվում, որ 2 տարի չի լուծվում Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացելու հարցը: Իշխանությունը Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին չի պարզաբանում, թե Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսության բացումը Հայաստանի անվտանգության տեսանկյունից օգո՞ւտ է, թե՞ վնաս։ Արարատ Միրզոյանը Լավրովի կողքին վախեցած ասաց, որ Հայաստանը Եվրոպա չի գնում, Նիկոլ Փաշինյանն էլ , ի տարբերություն Իլհամ Ալիևի, մայիսի 9-ին գնաց Մոսկվա, սակայն Հայաստանի իշխանությունը խոչընդոտում է Սյունիքում ռուսական հյուպատոսության բացումը։ Սա է Հայաստանի անկապ, ոչ հետևողական արտաքին քաղաքականությունը։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 10399

Մեկնաբանություններ