«Սամսոն ծրագիր»–ը (Samson Option) Իսրայելի միջուկային դոկտրինն է, որը պաշտոնապես երբեք չի հայտարարվել, բայց տարբեր փորձագետներ ու հետախուզության աշխատակիցներ, տարբեր զեկույցներ նկարագրում են դրա գոյությունն ու տրամաբանությունը։
Ի՞նչ է «Սամսոն ծրագիրը». եթե կարճ նկարագրենք, ապա` «Թող իմ մահվամբ մահանան իմ թշնամիները»:
Այս գաղափարի վրա է հենված Իսրայելի անվտանգության հայեցակարգը`
եթե Իսրայելն հայտնվի կործանման եզրին, այն պատրաստ է կիրառել միջուկային զենք՝ անկախ հետևանքներից։
Միջուկային զենքն Իսրայելի համար ունի «վերջին միջոցի զենք»-ի կարգավիճակ, այսինքն այն նախատեսված է միայն գոյաբանական վգանգի դեպքում կիրառելու համար։
«Սամսոն ծրագիրը» Իսրայելին դարձրեց միջուկային շանտաժի եզակի դերակատար. փոքր պետություն, որը կարող է ազդել նույնիսկ գերտերությունների հաշվարկների վրա։
Եթե ամփոփելու լինենք, ապա «Սամսոն ծրագիրն» ունի երեք հիմնական ֆունկցիա.
1. Գոյաբանական անվտանգության դոկտրին,
2. վախեցնող գործոն,
3. քաղաքական շանտաժի գործիք:
Ի դեպ, «Դատաստանի օրվա» պատերազմի ժամանակ, երբ Իսրայելը կապիտուլյացիայի եզրին էր, վարչապետ Գոլդա Մեյերը հրամայել էր պատրաստվել «Սամսոն ծրագիրը» ակտիվացնելու։ Այն ժամանակ եղան նաև միտումնավոր տեղեկատվական «արտանետումներ», ինչը ստիպեց ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Մեծ Բրիտանիային և անգամ ԽՍՀՄ-ին դիվանագիտական, քաղաքական լարվածության։ Իսկ ԱՄՆ-ը և Ֆրանսիան միջուկային աղետ թույլ չտալու համար սկսեցին Իսրայելի բանակին մատակարարել նորագույն զենքեր և սպառազինություն։
Իսկ որտե՞ղ է հայկական «Սամսոն ծրագիր»-ը (պայմանական), ինչո՞ւ երբեք չմտածեցինք մեր հնարավորությունների համեմատ սեփական գոյաբանական վերջին միջոցը ստեղծել, որ գոնե մեր գրպանում «վերջին փամփուշտ» ունենանք։
Հարցը հռետորական է:
Արա ՊՈՂՈՍՅԱՆ