Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը ուկրաինական հակամարտության կարգավորման ԱՄՆ խաղաղության ծրագրի բազմաթիվ դրույթները որակել է Ռուսաստանի համար ընդունելի, մինչդեռ եվրոպական ծրագիրը անվանել է ոչ կառուցողական է և Մոսկվային չհամապատասխանող։ Ըստ ՈՒշակովի՝ Մոսկվան խաղաղության ծրագրի շուրջ քննարկումներ սկսելու կոնկրետ առաջարկ դեռևս չի ստացել. ենթադրվում է, որ ամերիկացիները կկապվեն Մոսկվայի հետ՝ անձամբ հանդիպելու և քննարկումներ սկսելու համար։               
 

ԱԱԾ-ն առաջ ընդդիմադիրներով էր զբաղվում, հիմա՝ ֆեյքերով

ԱԱԾ-ն առաջ ընդդիմադիրներով էր զբաղվում, հիմա՝ ֆեյքերով
05.04.2019 | 17:23

Երեկ կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բավական ուշագրավ հանձնարարական տվեց ԱԱԾ ղեկավարին։ «Այո՛, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է, և ես հույս ունեմ, որ Ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ, որպեսզի այդ բաները՝ ընդհուպ սոցիալական ցանցերում կան, այսպես ասած, ընդհուպ հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում, ընդհուպ այսպես ասած, նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի: Այս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ իհարկե, որևէ ձևով կասկածի տակ չդնելով Հայաստանի Հանրապետությունում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը: Սա անառարկելի արժեք է մեզ համար և կարմիր գիծ է, որ մենք չենք կարող անցնել»,-հայտարարեց Փաշինյանը։

Այլ կերպ ասած, ԱԱԾ-ն այսուհետ պետք է զբաղվի սոցիալական ցանցի «ֆեյքերով»։ Իհարկե, տեսականորեն բավական բարդ ու ժամանակատար առաջադրանք է տրվել անվտանգության ծառայությանը, և անգամ պարզ էլ չէ, թե ինչպես են ԱԱԾ-ի աշխատակիցները կռիվ տալու կեղծ և իրական օգտատերերին բացահայտելու համար։

Բացի այս ամենից, մի հարց դեռ օդում է՝ ԱԱԾ-ն այդքան ժամանակ ու ռեսուրս ունի՞, որ հիմնական գործը թողած, զբաղվի ֆեյքերով կամ արդյոք դա ազգային անվտանգությանն առնչվող հարց է։ Հիմա ինչ խնդիր կամ ով զայրացնի վարչապետին, դրանով պիտի ԱԱԾ_ն զբաղվի՞։


Տարիներ շարունակ Հայաստանի ընդդիմադիրները բողոքում էին, թե ազգային անվտանգությունն ավելի շատ իրենց է հետևում, քան երկրի անվտանգությանը, սակայն իշխանությունը ոչ մի անգամ չէր ընդունում այդ մեղադրանքը։ Հիմա պաշտոնական մակարդակով հայտարարվում է, որ ԱԱԾ-ին պետք է զբաղվի ֆեյքերով։ Պարզվում է՝ բան չի փոխվել, միայն նախկին ընդդիմադիրներն այսօր «ֆեյք» են դարձել։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3552

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ