Զոհվածների, անհետ կորածների և գերեվարվածների սիրելի հարազատներ, մայրեր և եղբայրներ.
Մարտի 26-ին, ԱԺ-ի մոտ, ԱԺ-ի նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից և մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի կողմից հրահրված սադրանքները վկայում են ազգադավ իշխանությունների ջղաձգումների մասին, այս ջղաձգումները փաստում են, որ մենք ճիշտ ուղու վրա ենք:
Ակնհայտ է, որ քննիչ հանձնաժողովի զեկույցը չի հրապարակվում մի պարզ պատճառով․ այն է՝ քննության արդյունքում նրանք դուրս են եկել սեփական հետքի վրա:
Լինելով ձեզանից մեկը՝ խստորեն դատապարտում եմ իշխանության նենգ գործելաոճը, նաև համարձակվում եմ կոչ անել՝ չտրվել նմանատիպ կեղտոտ սադրանքներին և շարունակել պայքարել նոր թափով՝ օգտագործելով խաղաղ անհնազանդության բոլոր միջոցները և պատրաստ լինել դիմակայելու նորանոր ստոր սադրանքներին:
Արթուր ՄՈՎՍԻՍՅԱՆ
Վարդաշեն ՔԿՀ
10.04.2026