ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Հենց էս է 4-րդ հանրապետությունը, շնորհավոր

Հենց էս է 4-րդ հանրապետությունը, շնորհավոր
26.09.2025 | 13:19

Հայաստանի և Ադրբեջանի հարցերով ԱՄՆ նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչն է՝ Սթիվ ՈՒիտկոֆը: Ասում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով իրենց՝ Թրամփի վարչակազմին, խորհրդատվություն են մատուցում գլխավոր թուրք դիվանագետն ու գլխավոր թուրք չեկիստը:

Հիմա պատկերացրեք, թե ինչ է տեղի ունեցել Սպիտակ տանը: Հայաստանի հարցեր, պետական շահեր, սահմաններ, միջանցք, գերիներ… այս ամենը Սպիտակ տանը քննարկել են Թուրքիայի վասալ Ալիևը, Թուրքիայի վասալ Ալիևի վասալ Նիկոլը ու փաստացի Թուրքիայի ինստրուկտաժ արած Դոնալդ Թրամփը:

Հենց էս ա 4-րդ հանրապետությունը, շնորհավոր։

Միհրան ՀԱԿՈԲՅԱՆ

Հ․Գ․

Տեսանյութը՝

https://www.facebook.com/580173196/videos/664302966718233

Դիտվել է՝ 1827

Մեկնաբանություններ