Հարցի լուծումը ո՛չ դատարաններում է ու ո՛չ էլ սոցցանցեր-հեռուստաեթերներում:
Լուծումը «մեծ փողոց+խորհրդարան»-ում է:
Միջոցը՝ նույն գերնպատակի շուրջ ամբողջական ու լիարժեք համախմբումը, այլ ոչ թե, նապաստակ լինելով, սեփական անձն ու թիմը Բրյուս Լի երևակայելն ու մյուսներին սևացնելը:
Եղանակը՝ այսօր Նիկոլին անվստահություն հայտնելն է:
Նախապայմանը՝ մինչև վերջ գնալու պատրաստ առաջնորդություն ու հարթակ ունենալը:
Մարտավարությունը՝ ԱԺ անհրաժեշտ թվով պատգամավորների ժողովրդի պահանջով դարձի բերելը:
Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ
Հ.Գ.
Նիկոլը հանուն իշխանության գալու 2018 թ. պատրաստ էր մեռնել: Հանուն իշխանությունը պահելու այսօր նա պատրաստ է նույնին: Նրան իշխանությունից հեռացնել ցանկացողը, եթե թատրոնի դերասան չէ, պետք է պատրաստ լինի ավելիին:
Գուչչի կոշիկներով, հերմես պայուսակներով ու ստեֆանո ռիչչի կոստյումներով Նիկոլին հեռացնելն անհնար է:
ԱՆՀՆԱՐ Է: