«Այսօր մենք ունենք 26 երկիր, որոնք պաշտոնապես պարտավորվել են, իսկ որոշները դեռևս դիրքորոշում չեն արտահայտել՝ զորքեր տեղակայել ՈՒկրաինայում որպես «աջակցության ուժ» կամ ներկա լինել ցամաքում, ծովում կամ օդում: Այդ ուժը չի ձգտում որևէ պատերազմ սկսել Ռուսաստանի հետ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ։               
 

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Յուրաքանչյուրն իր հերթին սպանում է քաղաքացու հավատը

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ. Յուրաքանչյուրն իր հերթին սպանում է քաղաքացու հավատը
11.11.2015 | 13:07

Արտագաղթի ուրվականը թակում է հազարների դռներ:

Ամեն օր արթնանում ես՝ հույսով, որ էս երկրում ինչ-որ բան կփոխվի ու արևի առաջին շողերի հետ հիասթափվում ես, որովհետև կեղծում են բոլորը: Իշխանությունը՝ արդարություն հաստատելու, օրինական հանրաքվե անցկացնելու իր խոստումներով, ընդդիմությունը՝ հեղափոխության մասին իր ճամարտակություններով: Յուրաքանչյուրն իր հերթին ու իր տեղում, սպանում է քաղաքացու հավատը: Իշխանությունը սպանում է մարդու հավատը ներկայի, ընդդիմությունը՝ ապագայի հանդեպ: Եվ արտագաղթի ուրվականը թակում է հազարների դռներ:

Դիտվել է՝ 3108

Մեկնաբանություններ