Հայաստանը դեպի Կենտրոնական Ասիա դռան բանալու անցքն է։ Ով վերցնի Հայաստանը՝ կտիրի Կենտրոնական Ասիային։
Բաքուն միացնել «C5+1» ձևաչափին և այն վերածել «C5+2» ձևաչափի (Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ, ԱՄՆ և Բաքու) առաջարկել է ամերիկյան «Հադսոն» ինստիտուտի ավագ գիտաշխատող՝ Լյուկ Քոֆին։ Նա նաև ընդգծել է, որ թյուրքական աշխարհը Եվրասիայում նոր բևեռ է, և ամերիկացի քաղաքական գործիչները պետք է հասկանան, ընդունեն ու սկսեն համագործակցել նրա հետ:
«C5+1» ձևաչափը երկխոսության ձևաչափ է, որը ստեղծվել է Կենտրոնական Ասիայի երկրների և Միացյալ Նահանգների համագործակցության համար։
ԱՄՆ-ի ցանկությունը՝ օգտագործել Թյուրքական պետությունների կազմակերպությունը իր նպատակների համար և այն վերածել թյուրքական ՆԱՏՕ-ի՝ ընդդեմ Իրանի, Ռուսաստանի և Չինաստանի, ինչն ավելի ու ավելի ակնհայտ է դառնում։
Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ