Սահմանադրությունն աղբաման ուղարկածները խոսում են ժողովրդավարությունից և օրինականությունից, իսկ իրենց արտաքին հովանավորները, կեղծ արևմտյան արժեքների ներքո, բռնատիրության լեգիտիմությունն են ապահովում:
Բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչու նման քաղաքական վճիռ իջեցվեց դատարանին և ինչու են փորձում մեկուսացնել Դավիթ Համբարձումյանին:
Առաջին՝ հարվածում են վարչապետի անվստահության գործընթացին ու փորձում ընդդիմության վարչապետի թեկնածուին խաղից հանել:
Երկրորդ՝ ընտրությունից առաջ դաշտը բացում են ՔՊ-ի վերարտադրությանը` թքած ունենալով մասիսցիների քվեով քաղաքապետ ընտրված-վերընտրված, մեծ հեղինակություն ունեցող գործչին:
Թե բա` դժգոհ եք, հեղափոխություն արեք:
Պարզ ասած, դուք փողոց դուրս եկեք ձեր հանրային-քաղաքական դժգոհությունը հայտնելու, մենք էլ մեզ հատուկ «բեզպրեդելով» հերթով նստցնենք:
Դրա համար էլ` ամեն օր քաղբանտարկյալների թիվն աճում է, իսկ բանտերը հագեցվում ընդդիմադիր, իշխանության դիրքորոշումները չկիսող մարդկանցով:
Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ