ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի ՈՒկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում գրել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը:               
 

Ասում են

Ասում են
23.02.2022 | 11:16

Պետք է դատապարտող հայտարարություն ընդունել ու աշխարհով մեկ տարածել, թե ինչքան մարտահրավերներ է պարունակում Հայաստանի համար «Շուշիի հռչակագիրը»։ Այդ հռչակագրի ներքո են այն բոլոր գործողությունները, որոնք Ադրբեջանն ու Թուրքիան այսօր իրականացնում են։

Օրինակ, երբ այդ հռչակագիրը վավերացրած Ադրբեջանը որոշում է, որ Արցախում հայկական պատմամշակութային հուշարձանները պետք է փոփոխվեն, նույն այդ հռչակագրո՞վ չէ այդ համագործակցության շրջանակը սահմանվում։

Եթե մի կողմից իշխանությունները դիմում են բոլոր մարմիններին ու հայտարարում, թե Ադրբեջանն այս ինչ վատ բան է արել, բա Ադրբեջանի այս մի գործողությունը լա՞վն է։ Ընդամենը մեկ շաբաթ առաջ էին դիմում ՅՈւՆԵՍԿՕ-ին, բա կարո՞ղ է այս հռչակագիրն ուրիշ Ադրբեջան է ընդունել։ Եթե այս հռչակագիրը չեք դատապարտում, ապա ձեր մյուս դատապարտումներն անհասկանալի են։ Եվ սա փաստում է, որ Հայաստանի այսօրվա գործող իշխանություններն սպասարկում են ադրբեջանական ու թուրքական շահերը։ Դրա մասին մեկ անգամ չենք ասել՝ պարտվողական իշխանությունները նորանոր պարտություններ են բերելու, օրինակներից մեկն էլ սա է։

Թևան Պողոսյան

Դիտվել է՝ 34192

Մեկնաբանություններ