ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Խաչագողային պառլամենտարիզմ-2

Խաչագողային պառլամենտարիզմ-2
19.05.2025 | 20:23

Աղազարյան Հովիկը մոտավորապես կռահել է, թե ինքն ի՞նչ պրոցեսի է մասնակցում, բայց էն Ասլանյան Հակոբի հայացքը հուշում էր, որ ինքը «բանից բեխաբար» է:

Իսկ, այ, թեկնածու՜ն…

Թեկնածուն հերթական անգամ ցույց տվեց, թե ինչ ճկուն ու ճարպիկ է ինքը և ինչպիսի խանդավառությամբ է լծվել հանձնարարություն-պատվերը կատարելուն:

Միով բանիվ, ՆՓ & ՔՊ контора-ն իր клиентура-ի շահագործման հերթական мастер-класс-ն է ցույց տալիս՝ համապատասխան վճարի դիմաց իհարկե, որի «առյուծի բաժինը» կհասնի «թեկնածու-клиент»-ին, տակն էլ ինչ մնաց՝ «նախաձեռնող-клиент» Աղազարյան Հովիկին:

Էն «բանից բեխաբար» Ասլանյան Հակոբին դժվար թե որևէ բաժին հասնի:

Նա այդպես էլ контора-ի լիարժեք клиент չդարձավ և մնաց стажер-ի կարգավիճակում:

Թե մի բան տա՝ Աղազարյան Հովիկն իր բաժնից կտա:

Հայկական «խաչագողային պառլամենտարիզմի» ողջ պերճանքն ու թշվառությունը՝ մի լուսանկարային ռեպորտաժում:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 2859

Մեկնաբանություններ