«Եթե իրավիճակը դիտարկենք ֆինանսական տեսանկյունից, հատկապես պարզ կդառնա, որ ՈՒկրաինան չի կարող տնտեսապես մրցակցել Ռուսաստանի հետ։ Սակայն մենք պետք է նաև հաշվի առնենք, որ Եվրոպան օգնություն է տրամադրում։ Ես չեմ կարծում, որ Եվրոպան կարող է հավերժ տնտեսական օգնություն տրամադրել ՈՒկրաինային»,- Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։               
 

Սթափվելու պահն է

Սթափվելու պահն է
25.09.2025 | 15:16

Հայե՛ր, Հայե՜ր,1915 թիվը կրկնում են, իսկ մենք կամ գրում ենք , կա՛մ խոսում ենք, կամ սրճարաններոմ ենք նստած:

Տագնապ հնչեցնելու ժամանակն անգամ անցել է, հիմա պետք է միջազգային բոլոր ատյանների դռներից ներս լցվել ու պատասխան պահանջել, թե ի՞նչ եք ուզում դուք՝ բոլորդ, Հայ ժողովրդից, ինչո՞ւ դարը մեկ թուրքի ձեռքով ցեղասպանության եք ենթարկում հայերիս։

Կա՞ աշխարհում որևէ ժողովուրդ, որին մենք՝ հայերս, մեր տաղանդով ու ազնիվ աշխատանքով օգտակար եղած չլինենք։

Չկա՛։

Կա՞ աշխարհում մի ժողովուրդ, որի հանդեպ մենք բռնություն ենք կիրառել և խլել ենք նրանից նրա հայրենիքը կամ ցեղասպանության ենք ենթարկել մեր հազարամյա գոյության ընթացքում։

Չկա՛։

Ի՞նչ եք ուզում մեզանից, մենք շռայլ ենք եղել և անսակարկ առատությամբ ձեզ բաժին ենք հանել Աստվածատուր մեր շնորհներից, հաճախ ձեզ ավելի շատ ենք տվել, քան մեզ համար ենք արել։

Դուք իսկապե՞ս կորցրել եք Աստվածային խիղճը և ձեր մարդկային էությունը,կարծես Արարիչը բոլորիս ստեղծել է իր նմանությամբ ու պատկերով, դուք որտե՞ղ կորցրեցիք Աստվածային Պատկերը ձեր։

Հայոց կրկնվող ցեղասպանությունները մարդկության դեմքին սև խարան են։

Սթափվե՛ք, մարդի՛կ, աշխարհը կվերածվի Սոդոմ -Գոմորի այն պատճառով, որ մարդիկ բռնություն և դժբախտություն են բերում ուրիշ մարդկանց և ազգերին և անտաբրեր են ուրիշ մարդկանց ու ժողովուրդների դժբախտության հանդեպ։

Աստված հենց դա՛ չի ներում, երբ իր ստեղծածները սպանում են իր ստեղծած մյուս մարդկանց։

Աշխարհը տարերային աղետների հորձանուտի մեջ է, և դա Արարչի պատիժն է այն ժողովուրդներին ու պետություններին, որոնք բարբարոսություն են տարածում ուրիշ ժողովուրդների հանդեպ։

Այդ աղետներն Արարչի սթափության ապտակներն են բարբարոսություն տարածող ժողովուրդների դեմքին։

Սթափվե՛ք, Աստվածային ուղուց շեղված մարդի՛կ, ձեր պատիժը մեզ հասցրած դժբախտություններից շատ ավելի ծանր է լինելու։

Մարի ԲԱՐՍԵՂՅԱՆ-ԽԱՆՋՅԱՆ

Դիտվել է՝ 234

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ