Աստվածաշունչ մատյանից
											
													17.01.2020 | 00:02
						Օր օրի ինձ են փնտրում և ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրև մի  ժողովուրդ, որ արդարություն է գործել և իր Աստծու իրավունքը զանց չի առել. ահա նրանք եկել և  իրավունք ու արդարություն են որոնում։ Փափագում են մերձենալ Աստծուն և ասում են. «Այդ ինչպե՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, և դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, և դու չիմացար։ Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ։ Հակասության և կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին։ Իսկ իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. դուք պիտի գաք բողոքեք ինձ, և ես չպիտի լսեմ ձեզ։
 
Եսայու մարգարեությունը 58. 2-4
						
								Մեկնաբանություններ