ՈՒկրաինան և նրա եվրոպական դաշնակիցները պնդելու են, որ Ռուսաստանի հետ տարածքային փոխանակման շուրջ բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ներկայիս շփման գծի երկայնքով պատերազմի դադարեցումից հետո՝ հաղորդում է Bloomberg-ը։ Նրանք պահանջում են սառեցված ռուսաստանյան ակտիվները օգտագործել Կիևի վերականգնման ու փոխհատուցումների համար և մերժում են Կիևին ներկայացված Մոսկվայի պահանջը արևելքում չօկուպացված տարածքները զիջելու առնչությամբ։               
 

Պետականության փլուզման վտանգավոր փուլը

Պետականության փլուզման վտանգավոր փուլը
12.10.2025 | 13:36

Աբովյանում գիշերը արձանագրված կրակոցները՝ երեք վիրավորներով (որոնցից երկուսի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր), և Չարենցավանի եկեղեցու ներսում հուղարկավորության ժամանակ կատարված դաժան սպանությունը այլևս չեն կարող դիտվել որպես առանձին քրեական դեպքեր։

Դրանք նույն վտանգավոր շղթայի օղակներն են, որոնք վկայում են մեկ հստակ իրողության մասին՝ պետությունը դադարել է կատարել իր հիմնական գործառույթը՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունն ու վերահսկել հասարակական կյանքը։

Երբ կրակոցներն արդեն հնչում են քաղաքների կենտրոններում, իսկ մարդասպանությունը տեղի է ունենում սրբավայրում, դա ոչ թե պատահականություն է, այլ անվերահսկելիության խորքային դրսևորում, որը բնորոշ է միայն թույլ կամ փլուզվող պետություններին։

Եթե այս իրավիճակում իշխանության «հետևությունը» կրկին սահմանափակվի մարզային պաշտոնյաների պաշտոնանկությամբ, ինչպես Մերձավան և Արաքս համայնքների սպանություններից հետո, ապա դա ոչինչ չի փոխի։

Նույնիսկ ՆԳ նախարարի կամ երկրի ոստիկանապետի հրաժարականը այլևս չի կարող լինել լուծում․ խնդիրը անհատների անգործությունը չէ, այլ ամբողջ համակարգի կաթվածահար լինելը։

Գործ ունենք ազգային անվտանգության ճգնաժամի հետ։

Եվ եթե Նիկոլ Փաշինյանի խոստացած «Չորրորդ հանրապետությունը» այս վիճակն է՝ սպանություններ սրբավայրերում, կրակոցներ քաղաքներում, անպատժելիություն ու քաոս, ապա պետք է հստակ ասել՝ այդ «հանրապետությունը» կառուցվել է պետականության հիմնասյուների փլուզման վրա։

Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 14400

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ