11.04.2025|
19:30
Որովհետեւ Հիսուսի մարդեղենությունը Մարիամ Կույսով էր: Եվ Մարիամը իրենով իսկ Հիսուսին փոխանցեց Դավիթ արքայի հոգեւոր ողջ ժառանգությունը: Եվ մոր կողմից մարդ Հիսուս այդ ժառանգությամբ էր ասում. «Ես Դավիթ արքայի Որդին եմ»: Եվ շատ բաներ, որ Հիսուս որպես Աստված «դեռ ժամանակը չէ» ասելով՝ չէր կամենում անել, սակայն Իր գերազանց մոր մարդկային խղճմտանքին տեղի տալով՝ իրականացնում էր, ինչպես, օրինակ, Կանա քաղաքի հարսանիքում, ուր գինին չբավարարեց, եւ Հիսուս մոր ո՛չ թե խնդրանքով, այլ նրա պահանջո՛վ ջուրը գինու վերածեց. «Այս առաջին նշանն էր, որ Հիսուս արեց Գալիլիայի Կանա քաղաքում՝ որպես սկիզբը նշանների եւ հայտնեց իր փառքը, ու նրա աշակերտները հավատացին նրան» (Ավետարան ըստ Հովհաննեսի, 2:1-11):