Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Թշնամու խոստովանությունը. Անդրանիկը՝ Աթաթուրքի հայացքով

Թշնամու խոստովանությունը. Անդրանիկը՝ Աթաթուրքի հայացքով
26.10.2026 | 13:30

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը, ըստ տարբեր վկայությունների, Զորավար Անդրանիկի մասին արտահայտվել է բավականին հարգանքով՝ միաժամանակ ընդգծելով նրանց թշնամական դիրքը։
Մի առիթով Քեմալը Անդրանիկի մասին ասել է. «Անդրանիկը թուրքերի թշնամին էր և հազարավոր թուրք է սպանել։ Անդրանիկի նման հերոս հայերը չեն ունեցել անցյալում, ապագայում էլ հազիվ թե ունենան» (սա կարծես անեծքի պես է հնչել)։
Մեկ այլ պատմական դրվագով՝ Քեմալը ճաշկերույթի է հրավիրում տերմինաշինությամբ զբաղվող լեզվաբանների մի խմբի։ Նրանց թվում էր նաև լեզվի, գիտության, մշակույթի ու լուսավորության բնագավառում իր գլխավոր խորհրդատուն՝ թուրքական այբուբենի (լատինատառ) ստեղծող, հայազգի ականավոր լեզվաբան Հակոբ Մարթայանը (Դիլաչար)։ Սեղանի շուրջ Աթաթուրքն առաջարկում է յուրաքանչյուրին որևէ բան պատմել կամ երգել իր մայրենի լեզվով։ Երբ հերթը հասնում է Մարթայանին, նա հանդուգն կերպով երգում է հայտնի ֆիդայական երգը.
Ինչպես արծիվ սավառնում ես լեռ ու սար,
Թնդացնում ես երկինք-գետին տենչավառ,
Սուրբ անունդ պիտի հիշվի դարեդար,
Հսկա լերինք քեզ ապաստան, Անդրանիկ…
Սեղանակիցները կատաղած նայել են երգող հային ու շունչները պահած սպասել, թե Քեմալն ինչպիսի զայրույթ կթափի նրա գլխին։ Սակայն Աթաթուրքը, որը հայտնի էր իր հակահայկական կոշտ դիրքորոշմամբ և հայտարարում էր, թե՝ «Մենք պետք է ոչնչացնենք հայկական բանակը և հայկական պետությունը», վարվել է լրիվ անսպասելի։ Այդ նույն Քեմալը դանդաղ տեղից վեր է կացել, մոտեցել է Մարթայանին և ասել.
«Այդ երգը մեր թշնամու գովերգն է, բայց լավ երգ է, և դուք էլ շատ լավ երգեցիք: Անդրանիկը մեր կատաղի թշնամին էր, նրա սրից շատ թուրքեր են ընկել: Բայց ոչ ոք չի կարող նրան խլել իր ժողովրդից: Նա իր ժողովրդի հերոսն է, և բնական է, որ հայերը սիրում ու մեծարում են նրան»։
Ապա Քեմալը դարձել է թուրք սպաներին ու պաշտոնյաներին. «Անդրանիկը մեծ հերոս էր, բայց պարտվեց: Սակայն կարող էր այնպես պատահել, որ մենք պարտվեինք. այն ժամանակ դուք երևի կմոռանայիք մեզ և նույնիսկ չէիք հիշի: Հայերը ճիշտ են վարվում, որ մեծարում են ու չեն մոռանում իրենց հերոսներին»։

Արա Լ․ ՊՈՂՈՍՅԱՆ
Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ