Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

Նիկոլ Փաշինյան. Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել

Նիկոլ Փաշինյան. Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել
20.01.2021 | 21:53

Մեր հասցեին հնչող մեղադրանքները հաճախ իրար մերժող և իրար չեզոքացնող են։ Մի դեպքում մեզ մեղադրում են նրա համար, որ մենք տարածքներ ենք տվել, մյուս դեպքում մեղադրում են, որ տարածքները չենք տվել ինչ-որ իրադարձություններից խուսափելու համար՝ Աժ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն որոշումները, որոնք կայացվել են, կայացվել են ռազմական նոր էսկալացիան, այդ թվում՝ Սյունիքում կանխելու և Սյունիքի անվտանգությունը ապահովելու համար։ Ես իմ հեռուստաուղերձում էլ ասել եմ, որ այդտեղ կար իրավիճակ, երբ կարող էր լինել ռազմական էսկալացիա, որը անցում կկատարեր դեպի բուն Սյունիքի տարածք», - ասաց վարչապետը։ Նա ասաց, թե աղմուկ է բարձրացվում, որ Սյունիքից տարածքներ են զիջվել, ավելացրեց, թե Սյունիքից ոչ մի տարածք, ոչ մի միլիմետր չի զիջվել։ «Սյունիքի էն տարածքը, որն այսօր գոյություն ունի, արձանագրված է 2010-ի ՀՀ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով», - հայտարարեց Փաշինյանը։

Դիտվել է՝ 5139

Մեկնաբանություններ