ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Գաղտնալսել և հրապարակել են Սիզոնսի այգու հանրահավաքի մասնակիցների հեռախոսային խոսակցությունները

Գաղտնալսել և հրապարակել են Սիզոնսի այգու հանրահավաքի մասնակիցների հեռախոսային խոսակցությունները
07.07.2025 | 13:31

Սա սրիկայություն է, բացի այդ՝ պետական հանցագործություն է:

Մարդկանց հեռախոսային խոսակցությունները վերահսկում են, ապա ապօրինի կերպով տալիս են նփ-ին՝ որպես վարկաբեկիչ նյութ, նա էլ իր թերթի ՖԲ էջով տարածում է: Մի քանի հանցակազմ՝ մեկ պրոցեսում:

Սա եթե մտնի ՄԻԵԴ, ամենայն հավանականությամբ, միջազգային մեծ սկանդալի կվերածվի: Այս մարդիկ անթաքույց կերպով՝ պետական ռեսուրսը, օպերատիվ հետախուզական տվյալները, որը գաղտնիք է հանդիսանում և ոչ մի պարագայում հրապարակման ենթակա չէ, այն էլ՝ մասնավորի կողմից, օգտագործում են իրենց քաղաքական օպոնենտների դեմ:

Գաղտնալսված անձինք անհապաղ պիտի դիմեն փաստաբանների՝ իրավական գործընթաց սկսելու համար.

ինչու՞ են իրենց գաղտնալսել, ի՞նչ հիմքով, ի՞նչ օպերատիվ տվյալների հիման վրա, և եթե հանցակազմ կա իրենց զրույցներում՝ ինչու՞ քրեական վարույթ չեն նախաձեռնել, իսկ եթե չկա, ապա օրենքը անձնական զրույցների պարագայում հստակ նշում է, որ դրանք ոչնչացման ենթակա են: Հետևաբար, կատարվել է մեծ հանցագործություն՝ իրավապահ մարմինների անմիջական մասնակցությամբ:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3352

Մեկնաբանություններ