ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ամբողջ ձեր ուզածը

Ամբողջ ձեր ուզածը
03.10.2025 | 21:59
Հոկտեմբերի 4
«Ոչ տեսք ուներ նա և ոչ էլ վեհություն:
Նայեցինք մենք նրան, բայց նա ոչ տեսք ուներ
և ոչ էլ գեղեցկություն» (Եսայի, ԾԳ. 2)։
Իմ որդիներ, այստեղ Եսային խոսում է այն սքանչելի պայծառատեսության մասին, որ տրված է միայն նրանց, ովքեր հոգով են առաջնորդվում: Իսկ նրանք, ովքեր Ինձ չեն ճանաչում, Իմ մեջ չեն գտնի մի բան, որ գրավիչ լինի իրենց:
Ինձ ճանաչողների համար չկա մի բան, որ Ինձնից ավելի ցանկալի լինի: «Չուներ գեղեցկություն, որ նրան ցանկալի դարձներ մեզ»:
Ա՜խ սիրելիներ, մոտեցեք Ինձ. է’լ ավելի մոտեցեք: Տեսեք Ինձ այնպես, ինչպես կամ իրականում, որպեսզի դուք այսուհետև ունենաք Ինձ մոտ ձեր որոնածը գտնելու անխաբ հրճվանքը: Եվ կատարումը ձեր այն ցանկությունների, որ կամենում եք գտնել Տիրոջ, Վարդապետի և Բարեկամի մեջ:
Դիտվել է՝ 706

Մեկնաբանություններ