ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Եթե ՀՀ 4-րդ նախագահը մեղավոր ճանաչվի, ապա ի հայտ կգան նաև Փաշինյան Նիկոլի լեգիտիմ չլինելու հիմքերը

Եթե ՀՀ 4-րդ նախագահը մեղավոր ճանաչվի, ապա ի հայտ կգան նաև Փաշինյան Նիկոլի լեգիտիմ չլինելու հիմքերը
06.10.2025 | 10:51

Հայաստանի 4-րդ նախագահ Սարգսյան Արմենը մինչ նախագահ ընտրվելն ունեցել է Սենթ Քիթս և Նևիսի Դաշնության քաղաքացիություն, հետևաբար, նա այդ պաշտոնում ընտրվելու իրավունք չուներ։

Այսօր (05․10․2025) պարզվեց, որ ՀՀ քննչական կոմիտեում այդ հարցով նախաքննությունը դեռ շարունակվում է:

Քոչարյան Ռոբերտը մի թևավոր արտահայտություն է արտաբերել` «ուչաստկովիի գործ»: Եվ, ահա, ՀՀ 4-րդ նախագահի «քաղաքացիության» վերաբերյալ «ուչասկովիի գործը» մի քանի տարի է տևում: Դա էլ մի կողմ:

Պատկերացրեք, որ քննչականն իր գործն ավարտի և Սարգսյան Արմենին մեղադրանք առաջադրի: Պատկերացրեք նաև, որ դատարանն էլ նրան մեղավոր ճանաչի: Այդ դեպքում, ի՞նչ է լինելու:

Այդ դեպքում, Սարգսյան Արմենի պաշտոնավարումը ոչ լեգիտիմ է ճանաչվելու: Իսկ, եթե այդպես է, ապա ոչ լեգիտիմ նախագահի ստորագրած բոլոր իրավական ակտերը ոչ լեգիտիմ են հռչակվելու: Հիշեցնեմ` ըստ ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի, ՀՀ նախագահը վարչապետ է նշանակում: Փաստորեն, քննարկվող դեպքում կստացվի, որ ՀՀ 4-րդ, միաժամանակ` ոչ լեգիտիմ նախագահը, ոչ լեգիտիմ իրավական ակտով վարչապետ է նշանակել Փաշինյան Նիկոլին: Դա առնվազն նշանակում է, որ ՀՀ 4-րդ նախագահի Փաշինյան Նիկոլին վարչապետ նշանակելու վերաբերյալ իրավական ակտն ի սկզբանե առ ոչինչ է, հետևաբար` ընդունման պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման կամ կիրառման: Ավելին` առ ոչինչ իրավական ակտերի կատարումը կամ կիրառումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն:

Ուրեմն, եթե ՀՀ 4-րդ նախագահը մեղավոր ճանաչվի, ապա ի հայտ կգան նաև Փաշինյան Նիկոլի լեգիտիմ չլինելու հիմքերը:

Միգուցե դա՞ է պատճառը, որ Սարգսյան Արմենի, ըստ էության, «ուչաստկովիի գործի» նախաքննությունը դեռ շարունակվում է: Կարծում եմ` դեռ երկար կշարունակվի:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1945

Մեկնաբանություններ